15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ը չի աջակցի Իսրայելին` Իրանի վրա հարձակման հարցում

Վաշինգոնը չի օգնի Իսրայելին Իրանի վրա օդային հարվածեր իրակացնելու գործողության հարցում, գրում է իսրայելական “Едиот Ахронот”-ը:

Ըստ պարբերականի` ԱՄՆ-ը հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարությանը, որ այն դեպքում, եթե Իրանը չռմբակոծի ԱՄՆ-ի նավերը եւ ռազմական բազաները, ինչպես նաեւ փորձեր չձեռնարկի փակելու Հորմուզի նեղուցը, ապա Պենտագոնը զերծ կմնա  հակամարտությանից եւ չի մասնակցի հարձակմանը այդ երկրի միջուկային  օբյեկտների վրա:

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտնել էր, որ շարունակում է Իրանի վրա տնտեսական եւ քաղաքական ճնշում գործադրել: “Դուք գիտեք, որ Իրանի նկատմամբ իրագործվող լայնամասշտաբ տնտեսական պատժամիջոցները  շատ արդյունավետ են: Մենք կշարունակենք Իրանի վրա ազդել 2 ուղղություններով, որոնք ներառում են խիստ տնտեսական քայլեր եւ բաց դուռ` դիվանագիտական որոշումների համար: Սակայն այդ դուռը անսահմանափակ ժամանակով չի բացվի”,-հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ