13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախագահը Ծառուկյանին ոչ է ասել. Հրապարակ

“Հրապարակ” օրաթերթն անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակին գրում է, որ Գագիկ Ծառուկյանը, նախագահական նստավայրում փորձել է իր սցենարը պարտադրել Սերժ Սարգսյանին, սակայն մերժվել է:

“Նրա առաջարկն ընդհանուր գծերով եղել է այսպիսին, ինքն ու իր կուսակցությունը սատարում են Սերժ Սարգսյանին, կոնկրետ պատասխանատվություն են ստանձնում հանրապետության որոշ շրջաններում նրա հավաքած ձայների համար եւ ընդհանրապես ամեն ինչով աջակցում են, սակայն մինչեւ քվեարկության օրը հայտարարություն չեն անում սատարման մասին: Իսկ ընտրությունից հետո մասնակցում են իշխանության ձեւավորմանը, մասնավորապես վարչապետի նշանակմանը:

Այս առաջարկը Սերժ Սարգսյանը մերժել է` ասելով, որ ԲՀԿ-ն գործող նախագահին սատարելու մասին մինչեւ դեկտեմբեր պետք է հստակ հայտարարություն անի, ինչի դիմաց կստանա չորս պորտֆել` մշակույթի, կրթության, սպորտի եւ առողջապահության նախարարներինը: Ինչպես նաեւ վարչապետի նշանակումը կհամաձայնեցվի նրանց հետ: Թե ինչ շարունակություն կունենան բանակցությունները, հայտնի չէ”,-գրում է “Հրապարակ” օրաթերթը, նշելով, որ այս օրերին ԲՀԿ են հրավիրվում այն անձինք, որոնց խոստումներ են տրվել ժամանակին եւ ասում են ՝ “Բան չմնաց”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ