18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Զգուշացում. Ռուսական կործանիչները շարունակում են թռիչքները Հայաստանի երկնքում. “The New York Times”

Վերջին օրերին ռուսական կործանիչներն ավելի հաճախ են ուսումնական թռիչքներ  կատարում Հայաստանի երկնքում, ինչը հստակ զգուշացում է այն մասին, որ Ռուսաստանը կարող է միջամտել ցանկացած պահի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային վեճին, եթե իրավիճակը սրվի: Այս մասին գրում է The New York Times-ը, հղում անելով ՌԴ ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Գորբուլին: Վերջինս հայտնել է , որ ռուսական կործանիչները տեղակայված […]

Նիկոլն ընտրեց “վերջին ճիչը”

Henaran.am-ի տեղեկություններով, նորընտիր պատգամավորները Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությանը հատկացված 7 սենյակներն  իրար մեջ բաժանելիս, լուրջ քննարկումներ են արել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` չնայած ՀԱԿ-ին տրվել են լավագույն սենյակներից, սակայն 7 հոգով չէին կարողանում ի մի գալ, թե ով որ սենյակում է աշխատելու առաջիկա 5 տարին: Մինչ քննարկումը կավարտվեր` Նիկոլ Փաշինյանը վերցրել է իր անվան ցուցանակն ու […]

Գազամատակարարումը վերականգնվել է

   Հունիսի 10-ի ժամը 15:30-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Հիշեցնենք` գազամատակարարումը դադարեցվել էր հունիսի 8-ին` “Ղազախ- Սագուրամո” 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:  

6 զոհ, 38 վիրավոր. Իրաքում կրկին լարված իրավիճակ է

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գնդացիրի կրակոցների արդյունքում 6 մարդ է  զոհվել, 38-ը վիրավոր են, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Կրակոցները տեղի են ունեցել Բաղդադի հրապարակում, որտեղ շիա ուխտավորները հավաքվել էին Մուսա ալ-Քադիմա իմամի կրոնական տոնին մասնակցելու համար: Լարվածության աճն Իրաքում կրկին կապված է 2 խոշոր համայնքների` սունիթների եւ շիաների միջեւ հակամարտության հետ: 1997-ի մարդահամարի համաձայն` Իրաքի բնակչության 66 […]

Արտակարգ իրավիճակ. ընկույզի չափ կարկուտը սպանել է անասուններին

 Երկու օր առաջ, հունիսի 9-ին տեղացած հորդառատ անձրեւը Գեղարքունիքի մարզում վերածվեց երկարատեւ տեղատարափի ու կարկուտի: Ըստ բնակիչների, որ կարկուտը տարբեր չափերի էր, ամենախոշորը՝ ընկույզի չափ էր: Կարկուտի շերտի հաստությունը կազմել է մոտ 30 սմ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ  տեղատարափն  ու կարկուտը մարզի գյուղատնտեսությանը լուրջ վնաս են հասցրել: […]

Փաստաբաններին “ճիպոտելու” իրավունք չի տրվել

Հայաստանի փաստաբանների եւ դատավորների միջեւ  տեղեկատվական “պատերազմը” շաորւնակվում է: Հիշեցնենք, որ փաստաբաններն այսօր գործադուլ են հայտարարել` բողոքելով դատավորների կամայականություններից: Տեղեկատվական “պատերազմը” տեղափոխվել է նույնիսկ սոցկայքեր եւ բլոգներ: Հայաստանի դատական դեպարտամենտի աշխատակից Արսեն Բաբայանը իր անձնական բլոգում անհրաժեշտ է համարել հիշեցնել փաստաբաններին, որ իրենց կարգավիճակից ելնելով փաստաբանները կարող են Դատարանի կողմից թույլ տրված ենթադրյալ դատական սխալների […]

Henaran.am-ը վերսկսում է աշխատանքը` համոզված, որ այն անխափան է լինելու այսուհետ

  Վերջին ամիսներին Henaran.am-ը հաճախակի էր խափանվում. մի անգամ` հակերային հարձակման, մեկ ուրիշ անգամ` տեխնիկական պատճառներով: Մի քանի օրվա բաժանումը, սիրելի ընթերցող, իր անհերքելի դրոշմն է թողնում կայքի հաճախելիության վրա, եւ իհարկե` խոչընդոտում լրատվություն ստանալու ձեր հնարավորություններն ու իրավունքը: Մասնագետների հավաստմամբ, խնդիրները արդեն լուծվում են, եւ Henaran.am-ն իր ընթերցողին ներկայանում է նորացված տարբերակով: Այս ընթացքում խափանումը վերացնելուն […]

Henaran.am-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

Չնայած Henaran.am-ը հասանելի է եւ սիրելի ընթերցող, կարող եք կարդալ նախկինում տեղադրված նյութերը, սակայն տեխնիկական պատճառներով, նոր թարմացումներ հնարվոր չէ անել: Մեր մասնագետներն աշխատում են եւ համոզված ենք, որ շուտափույթ կվերացվեն առկա խնդիրները եւ Henaran.am-ը, նախկինի պես կսկսի աշխատել: Մեկ անգամ եւս հայցում ենք մեր բոլոր ընթերցողների ներողամտությունը:

Եզդիների խնդիրները հայ ժողովրդի խնդիրներն էլ. Ազիզ Թամոյան

Ներկայումս ՀՀ-ում բնակվում է 60 հազար եզդի, այսինքն` նրանք կազմում են ՀՀ բնակչության 3 տոկոսը եւ 131 հոգանոց նորընտիր խորհրդարանում պետք է ունենային 4 պատգամավոր: Հայաստանում բնակվող եզդիների անունից այսօր  լրագրողների հետ հանդիպմանն այս կարծիքը հնչեցրեց “Եզդիների համաշխարհային միության” նախագահ Ազիզ Թամոյանը` հավելելով, որ 4-ի փոխարեն իրենց 1-ն էլ կբավականացնի: Թամոյանը հիշեցրեց, որ արցախյան պատերազմի […]

Մենք վճռական ենք մեր համազգային նպատակներին հասնելու ուղղությամբ. Շարմազանովը` Դավութօղլուին

“Թուրքիան համառորեն շարունակում է արհամարհել իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները եւ խեղաթյուրել իրականությունը: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր Թուրքիա եւ եվրաինտեգրում հասկացությունները հոմանիշներ լինել չեն կարող”,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին : Հիշեցնենք, Դավութօղլուն երեկ հայտարարել է, թե “երբ Հայաստանը դուրս կգա օկուպացված տարածքներից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ