06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Եգիպտացիները Հիլլարի Քլինթոնին Իսրայել են ճանապարհել հրապարակային նվաստացումով /վիդեո/

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մի քանի հազար բնակիչներ, ովքեր համաձայն չեն նախագահ Մուհամեդ Մուրսիի ընտրվելու հետ, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին դիմավորել են բողոքի ակցիայով: Եգիպտոսում ԱՄՆ-ի դեսպանատուն աշխատանքային այցի ժամանակ պետքարտուղարի ավտոշարասյան վրա լոլիկներ եւ կոշիկներ են նետել, հաղորդում է “CNN”-ը: Ակցիայի մասնակիցները բղավել են “Մոնիկա, Մոնիկա”` հիշեցնելով պետքարտուղարին այն սեքսուալ բնույթի սկանդալի մասին, որը ծագել […]

Մահացել է Գագիկ Բեգլարյանի հայրը

Հուլիսի 15-ին մահացել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հայրը` Բեգլար Բեգլարյանը: Հոգեհանգստյան արարողությունն այսօր է` երեկոյան ժամը 18:00-ին, Խորենացի 47 հասցեում: Henaran.am-ը ցավակցում է Բեգլարյանների ընտանիքին:

Պիեռ Սարկոզի. “Ֆրանսահայ համայնքը մեծ է, եւ նրանք բոլորն էլ հրաշալի մարդիկ են” /ֆոտո/

Ֆրանսիայի ազգային տոնը Երեւանում նշեցին յուրօրինակ համերգով:Հուլիսի 14-ի երեկոյան Սիրահարների այգում համերգային ծրագրով հանդես եկավ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին՝ Պիեռը, նույն ինքը DJ MOSEY-ն: Քաղաքական գործիչ հայրը ոգեւորված չէր որդու երաժշտական կարիերայով, սակայն նախագահի որդի լինելու փաստը չխանգարեց, որպեսզի Պիեռը հաստատուն քայլերով առաջ գնար շոու բիզնեսի աշխարհում: Այսօր արդեն Պիեռ Սարկոզին համաշխարհային ճանաչում […]

Հայաստանում հանգուցյալների հիշատակության օր է

Այսօր Հայաստանում ոչ աշխատանքային օր է Մեռելոց: Սա  հանգուցյալների հիշատակության օրն է: Այս խորհուրդն են կրում Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող օրերը, երբ, ըստ կարգի, հարազատները տոնի ավետիսն են տանում հանգուցյալներին, խնկարկում նրանց գերեզմանները եւ աղոթում նրանց հոգիների համար։ Միաժամանակ Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոնին հաջորդող օրը մեռելոց սահմանելը նպատակ ունի հիշեցնել, որ նախ […]

Եվս մեկ դատական հայց` Մադոննայի դեմ /վիդեո/

Ֆրանսիական “Ազգային ճակատ” կուսակցությունը դատական հայց է ներկայացրել երգչուհի Մադոննայի դեմ: Այդ մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Ֆլորիան Ֆիլիպոն: Կուսակցության առաջնորդին զայրացրել է հուլիսի 14-ին Փարիզում տեղի ունեցած Մադոննայի համերգին օգտագործված տեսաշարը: “Nobody Knows Me” երգին զուգակցվող տեսահոլովակում ցուցադրվել է “Ազգային ճակատ”-ի առաջնորդ Մարին Լե Պենի նկարը` սվաստիկան ճակատին: Նրա նկարին հաջորդել է մի տղամարդու […]

“Ոսկե ծիրան-2012”-ի հաղթողները

Երեկ` հուլիսի 15-ին, “Ոսկե ծիրան” Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամները մամլո ասուլիսով ամփոփեցին փառատոնը եւ մրցութային ծրագրի արդյունքները: Եւ այսպես. Լավագույն խաղարկային ֆիլմ “Ոսկե ծիրան” “Մշուշում”, ռեժ.` Սերգեյ Լոզնիցա, Գերմանիա/Ռուսաստան/Լատվիա/Նիդեռլանդներ/Բելառուս “Արծաթե ծիրան” Հատուկ մրցանակ` “Հեռվից սիրուն է երեւում”, ռեժ.` Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ, Լեհաստան Ժյուրիի հատուկ մրցանակ “Ամառ”, ռեժ.` Խոսե Լուիս Տորրես Լեյվա, Չիլի […]

Ամենաթաց օրը` Վարդավառ

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:   Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից: Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով: Աստղիկին […]

Կոտայքի փոխմարզպետն ազատվեց աշխատանքից

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լևոն Միքայելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը:

Վիտալի Բալասանյանը` Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության շուրջ

Այսօր հայաստանյան մամուլում “Ժիրայր  Սեֆիլյանի  քաղաքացիության  իրավունքի պաշտպանության” կոմիտեի  համակարգող   Աղավնի  Սահակյանը, ներկայացնելով Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության մերժման հետ կապված պատմությունը, հարց է ուղղել ԼՂՀ նախագահի թեկնածուներին: ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը։ բ) Ինչպե՞ս կլուծեք դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ: Վիտալի Բալասանյանը հարցի նկատմամբ ունի հստակ կարծիք: Յուրաքանչյուր հայ իրավունք  ունի դառնալու […]

Այս տարի ՀՀ բուհեր է ընդունվել 12108 դիմորդ

Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները:  Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, մասնավորապես, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ