17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Սիրիական Հոմսից վիրավորներին էվակուացնելու գործողությունը ձախողվել է

Կարմիր խաչի աշխատակիցները, որոնք մտադիր են եղել սիրիական Հոմս քաղաքից դուրս բերել վիրավորներին, չեն կարողացել իրագործել իրենց առաքելությունը չդադարող ռազմական գործողությունների պատճառով, հաղորդում է “Reuters”-ը: Կարմիր խաչի ներկայացուցչի խոսքով` հունիսի 21-ին իրենց հաջողվել էր համաձայնության գալ կառավարական զորքերի եւ ապստամբների հետ` կրակը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ` Հոմսի կենտրոնական թաղամասից վիրավորներին դուրս բերելու նպատակով: Չնայած դրան առաքելության […]

Սաքունցի առաջարկն է՝ կազմակերպել նոր ընտրություններ

2012թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չեն անցել ազատ և արդար. այսպիսին է Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ներկայացրած ՀՀ խորհրդարանական ընտրությունների մասին դիտորդական առաքելության զեկույցի եզրահանգումը: Ըստ փորձագետի՝  այս ընտրություններում ավելի է խորացել ընտրողների անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ, իսկ ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը լռության են մատնվել, և այդ կապակցությամբ […]

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ- ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանը

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը: Ինչպես  Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ լրատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա հաջողություններ կունենա հայ-բուլղարական հարաբերությունների […]

Այսօրվանից մենք այս ծրագիրը պետք է կյանքի կոչենք. ՀՀ վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչեւ օրակարգի հաստատումը նա դիմել է նիստի մասնակիցներին. ՛՛Ես ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել ՀՀ Ազգային ժողովի մեր գործընկերներին` այս երկու օրվա ընթացքում կառավարության ծրագրի քննարկման համար։ Խիստ շահագրգիռ քննարկում տեղի ունեցավ, եւ մեր ծրագիրն արժանացավ Ազգային […]

Պատասխան Լ.Մելքումյանի ՛՛Բաց նամակ Սերժ Սարգսյանին, կամ կդառնա՞նք արդյոք պետություն՛՛ հոդվածին

Երեք տարուց ավելի է, ինչ “մեծ գիտնական”,նեղ շրջանակներում հայտնի Լյուդվիգ Մելքումյանն անհանգստացնում է ինձ բոլոր հնարավոր ու անհնար ատյաններին ուղարկած իր ՛՛բաց նամակներով՛՛: Այդ ցուցակը բավականին տպավորիչ է՝   1. ՀՀ Նախագահ, 2. ՀՀ Վարչապետ 3. ՀՀ Ազգային ժողով,   4. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայություն, 5. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, 6. ՀՀ Գլխավոր դատախազ, 7. […]

Հունաստանի վարչապետը հայտարարել է նոր կառավարության կազմը

Հունաստանի նորընտիր վարչապետ, “Նոր ժողովրդավարություն” կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը հայտարարել է նոր կառավարության կազմը, հաղորդում է “AFP”-ը: Ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է Ազգային բանկի տնօրեն Վասիլիս Ռապանոսը: Նա աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում 2011-ին եվրագոտուն միանալուց ի վեր: Արտգործնախարար է նշանակվել Դիմիտրիս Ավրամոպուլոսը, ներքին գործերի նախարար` Էվրիպիդիս Ստիլիանդիսը, 2-ն էլ “Նոր ժողովրդավարության” ներկայացուցիչներ են: Սպասվում է, […]

“Հարսնաքարի”-ի գործով կլինեն այլ ձերբակալվածներ

“Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախաքննությունը շարունակվում է, եւ եթե նոր անձանց վերաբերյալ փաստեր ի հայտ գան՝  կլինեն նոր ձերբակալություններ: Այս մասին լրագրողներին ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը կառավարությունում նիստից հետո: Ըստ նրա  տեղի է ունեցել չարամիտ հանցագործություն, “որի համար պետք է բոլորը պատասխան տան”: Անդրադառնալով թիկնազորային ծառայություններին՝ փոխոստիկանապետը  ասաց, որ  թիկնազորային ծառայողները պարտադիր […]

ԱԺ-ն քննարկում է Սեւանա լճից հավելյալ ջուր վերցնելու մասին հարցը

“Այս տարին սաակավաջուր տարի էր:  Սևան-հրազդանյան համակարգի երկու խոշորագույն` Ազատի և Ապարանի ջրամբարները դեֆիցիտ ունեն: Դեֆիցիտի ծածկման միակ աղբյուրը Սևանա լիճն է”,- ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը խորհրդարանում այսպես բացատրեց Սևանա լճի մասին” եւ ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛  ՀՀ օրենքներում լրացումներ […]

Երեւան-Մարսել համագործակցությունը 20 տարեկան է

Երեւանի եւ Մարսելի միջեւ ստորագրված բարեկամության եւ համագործակցության համաձայնագրի 20 ամյակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաք:  Այցի առաջին օրը` հունիսի 21–ին, -ինչպես  Henaran.am-ին տեղեկացնում Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,Տարոն Մարգարյանը հանդիպել է իր գործընկերոջ` Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Ողջունելով Երեւանի քաղաքապետին եւ նրան ուղեցկող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ