Ոստիկանությունը լավ կաշխատի
՛՛Մեր խնդրանքն է բնակչությանը, որ ըմբռնումով մոտենան, մեքենաները խոչընդոտ չհանդիսանան՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հոկտեմբերի 14-ին ՛՛Էրեբունի -Երևան-2794” տոնի մասին, ասաց ՀՀ ՃՈ առաջին գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կիրակոսյանը: Նա նշեց, որ իրենք համագործակցելու են մյուս ծառայությունների հետ: ՛՛Բնակիչներին ևս եթե հարկավոր լինի օգնություն, այն կլինի: Ահազանգի դեպքում ռադիոկապի միջոցով միանգամից հաղորդում է տրվում և հարկի դեպքում շտապօգնության մեքենան ուղեկցվում է այնտեղ, որտեղ կարիք կառաջանա՛՛,-հավելեց Կիրակոսյանը:
Խոսելով նախորդ տարիների մասին՝ ոստիկանության գնդապետն ասաց, որ նախորդ տարիներին որևէ անգամ ատառոց դեպք տեղի չի ունեցել: ՛՛Դա մեր տոնն է, բոլորս պետք է մասնակցենք տոնին: Բողոքներ բնակչությունից որևէ անգամ չեն եղել՛՛,-եզրափակեց Աշոտ Կիրակոսյանը: