Միկրոավտոբուսը բախվել է տրոլեյբուսին
Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում Երևանում Էրեբունիի փողոցում թիվ 73 երթուղու ‘ԳԱԶԵԼ-32213’ մակնիշի միկրոավտոբուս է բախվել ‘Ռենո” մակնիշի տրոլեյբուսին: Վթարի հետևանքով ‘ԳԱԶԵԼ-32213’-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:




































