15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ստեփանակերտում քայլերթ է կազմակերպվել` նվիրված Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան

Այսօր Ստեփանակերտում կազմակերպվեց Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված եւ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման դեմ ուղղված քայլերթ, որը կազմակերպել էին “Կամք” հասարակական կազմակերպությունը, “Արցախակերտում” նախաձեռնությունը մի շարք այլ երիտասարդական ու ուսանողական կառույցների հետ համատեղ: Երթին մասնակցում էին շուրջ 3000 հոգի: Ակցիան սկսվեց սբ. Հակոբ եկեղեցում կատարված ծիսակատարությամբ` նվիրված Գուրգեն Մարգարյանի հիշատակին. Այնուհետեւ մասնակիցները, կտրելով Ստեփանակերտի կենտրոնական […]

Հունգարիայի ԱԳՆ-ը դիվանագիտական նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին

Հունգարիայի ԱԳ նախարարությունը ՀՀ ԱԳ նախարարությանը  դիվանագիտական նոտա է հղել` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու նպատակով, հաղորդում է  “АПА”-ն: Հունգարիան ցանկանում է վերականգնել դիվանգիտական հարաբերությունները, որոնք ընդհատվել էին միակողմանի սկզբունքով: Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցրեց այն բանից հետո, երբ օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, […]

15 ֆեդերացիաների ֆինանսավորումը կավելանա

“Մեր կարևորագույն խնդիրներից մեկը սպորտի մասսայականացումն է”,- սեպտեմբերի 26-ին  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն հրավիրված ֆեդերացիաների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է նախարար Հրաչյա Ռոստամյանը: “Նախ կցանկանայի լսել, կոնկրետ ծրագրեր և առաջարկներ ձեր ղեկավարած սպորտաձևերը զարցացնելու և մասսայականացնելու ուղղությամբ”,- ասել է նախարարը` հորդորելով ներկաներին լինել համարձակ ու անկաշկանդ, փաստելով, որ ինչպես նախարարության, այնպես […]

Տարածաշրջանի պատմության խեղաթյուրված մեքենայությունները չեն օգնի Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել պատասխանատվությունից. Շ Քոչարյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է  “Արմենպրես” գործակալության հարցին`  ինչպես է ինքը մեկնաբանում վերջերս Ադրբեջանի կողմից ներկայացրած ֆինանսական պահանջները Հայաստանին: “Հնարավոր չէ գտնել որեւէ քանակական չափորոշիչ, որպեսզի գնահատել այն վնասը, որը Ադրբեջանը հասցրել է Ղարաբաղին, Հայաստանին եւ ինքն իրեն` ուժի կիրառման եւ հայատյացության քաղաքականության պատճառով: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը ի պատասխան` […]

Կանադայի խորհրդարանի պատգամավորը քննադատության է ենթարկել Ադրբեջանի գործողությունները

Սեպտեմբերի 23-ին Կանադայի հայ մշակութային կենտրոնում կայացավ հանդիպում հասարակայնության հետ, որին մասնակցում էր նաեւ Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիջիանիսը: Հանդիպման ընթացքում խորհրդարանականը, մասնավորապես, ներկայացրեց իր տպավորությունները հուլիսին  ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների մասին, որոնց ինքը մասնակցել է որպես դիտորդ: Կարիջիանիսը նշեց, որ անց են կացվել բարձր մակարդակով ընտրություններ, եւ այդ տեսակետից Արցախը կարող է  օրինակ ծառայել […]

Եղիզաբեթ II-ից` հայ սիրահարներին

Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Պողոսյան պարտեզներ հիմնադրամը սեպտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին Սիրահարների այգում կազմակերպում են Միացյալ Թագավորության Թագուհի Եղիզաբեթ II-ի թագադրման 60-ամյակին նվիրված նստարանների բացման արարողություն: Նստարանները խորհրդանշում են Միացյալ Թագավորությունը, իսկ հարեւանությամբ տեղադրված թագուհու պատկերով արձանիկը հնարավորություն կտա այգու այցելուներին լուսանկարվել  Նորին Գերազանցության հետ: Նախատեսվում է նաեւ  Բրիտանական դեսպանատան աջակցությամբ` Պողոսյան պարտեզներ հիմնադրամի կողմից  […]

Կատաղած գյուղնախարարը խլեց Henaran.am -ի ձայնագրիչը

ՀՀ ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդարանում 2011 թվականի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության ներկայացումից հետո ինքնատիրապետումը կորցրեց եւ ուղղակի խլեց Henaran.am -ի ձայնագրիչը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նախարարին խնդրեցինք կարճ գնահատական տալ այս գյուղատնտեսական տարվան:  “Ես դրական կարող եմ գնահատել, իհարկե, դրականի  կողքին մենք դեռ շատ հարցեր ունենք, որոնք դեռեւս լուծված չեն եւ որոնք իրենց լուծումներն […]

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Շնորհավորելով տիկին Հիլիարդին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար նշանակվելու կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց եւ արդյունավետ գնահատեց գործակալության գործունեւությունը Հայաստանում: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանում քսանամյա գործունեության ընթացքում ԱՄՆ ՄԶԳ  ծրագրերը զարգացել են եւ զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվել  […]

Որո՞նք են այն քաղաքները, որոնց բնակիչներն ամենից քիչն են աշխատում /վիդեո/

Շվեյցարական  “UBS” բանկում “Գներ եւ եկամուտներ” անվանումով հետազոտություն է անցկացվել` պարզելու այն քաղաքները, որոնց բնակիչներն ամենից քիչն են աշխատում: Պարզվել է, որ ֆրանսիացիներն ամենաքիչն են աշխատում: Ընդ որում Փարիզի բնակիչները տարվա ընթացքում հանգստանում են 30 օր: Նույն քանակությամբ վճարվող հանգստյան օրեր ունեն Մադրիդի, Կոպենհագենի եւ Ռիո-դե Ժանեյրոյի բնակիչները: Կիեւի բնակիչները միջինում աշխատում են տարեկան 1850 ժամ եւ […]

ՊՆ-ն էլ. ով է հաջորդը

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել է խորհրդակցություն` գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի, զորամիավորումների եւ հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները: Զեկույցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ