13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայ-ամերիկյան հարաբերությունները եղել են ու կմնան մտերիմ. Ռ Կիրակոսյան

“Որպես ընտրող ես կցանկանայի առաջին հերթին նշել, որ ես դեմոկրատ եմ եւ աջակցում եմ Օբամային”,-հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը լրագրողների հետ հադիպմանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրությունների` Կովկասի վրա ազդեցությանը:

“Ինչպես Հայաստանում, ԱՄՆ-ում դա  եւս ընտրություն է անհատների` Օբամայի եւ Ռոմնիի  միջեւ, սակայն ի հակադրություն Հայաստանի` այն նաեւ ընտրություն է քաղաքական կուրսերի միջեւ: Այսինքն, այս ընտրության արդյունքում կպարզվի` ինչպիսին է լինելու Ամերիկան առաջիկա 4 տարում: Ինչ վերաբերում է Հայաստանի վրա ընտրությունների ազդեցությանը, ապա կարծում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները եղել են ու կմնան մտերիմ եւ դա շարունակական բնույթ  է կրում”,-նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով` դա կապված է հայկական լոբբիի ուժեղ դիրքի հետ: Սակայն, քաղաքագետի դիտարկմամբ, կա նաեւ խոցելի կողմ հայ-ամերիկյան հարաբերութուններում, այն է` Հայոց  ցեղասպանության հարցը: Ցավալին այն է, որ ոչ դեմոկրատները, ոչ էլ հանրապետականները, նրա կարծիքով, առաջ չեն մղի ցեղասպանության հարցը: Ինչ վերաբերում է ընտրությունների արտաքին ազդեցությանը, ապա նա նշեց, որ Ռոմնիի ընտրվելու դեպքում հարկավոր է ակնկալել կոնկրետ առճակատում Ռուսաստանի հետ` հաշվի առնելով նրա ագրեսիվ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ, որը դրական ազդեցություն չի ունենա ինչպես Ամերիկայի, այնպես էլ Հայաստանի վրա:

“Ռոմնին նույն դիրքորոշումն ունի նաեւ Իրանի նկատմամբ եւ հակված է ռազմական միջամտության  Իրանի հարցում, իսկ Օբաման արդեն հայտարարել է, որ իր վերընտրվելու դեպքում երկխոսություն կսկսի Իրանի հետ: Նույն դիրքորոշումը նա ունի նաեւ սիրիական խնդրի նկատմամբ եւ կողմ է ԱՄՆ-ի ավելի շատ  ներգրավվածությանը Սիրիայի հարցում: “Սակայն դա ավելի շատ չիմացության եւ անտարբերության արդյունք է, քանի որ Ռոմնին որեւէ կոնկրետ այլընտրանք չի առաջարկում: Ինչ մնում է Ադրբեջանի հանդեպ վերաբերմունքին, ապա թե Ռոմնին, թե Օբաման, դժբախտաբար, շատ են գնահատում Ադրբեջանի նավթը: Տարբերությունն այն է, որ հանրապետականներն ավելի են հակված խորացնել էներգետիկ ոլորտը եւ սերտ կապերի մեջ են Ադրբեջանի վերնախավի հետ”,-ընդգծեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Ինչ վերաբերում է  ընտրությունների համատեքստում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարներին, ապա քաղաքագետը նշեց, որ հանրապետականները իրազեկված չեն ղարաբաղյան խնդրի մասին: “Ես չեմ շեշտում, որ Օբաման աջակցում է ղարաբաղյան հարցին, սակայն նա ավելի տեղյակ է խնդրից, քան Ռոմնին”,-նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ