ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունեց Արգենտինայի Հանարապետության դեսպանին
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերիային, վերջինիս խնդրանքով: Այցը քաղաքավարական էր: Շնորհավորելով հյուրին դիվանագիտական նման բարձր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, նախարարը համառոտակի ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության իրավիճակը, զարգացման միտումներն ու ծրագրերը: ‘Չնայած վերջին տարիներին արձանագրված դրական տեղաշարժերին գյուղատնտեսության զարգացման մեջ, մենք դեռ լուրջ անելիքներ […]





































