17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Բուլղարիայի դեմ դժվար է լինելու. Վարդան Մինասյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողներին ասել է, որ, որ Հայաստան-Բուլղարիա խաղին մեր թիմի կազմում կլինեն փոփոխություններ: “Բուլղարիայի հավաքականն ավելի լուրջ մրցակից է և նրա դեմ, իհարկե, ավելի դժվար է լինելու, քան Մալթայի դեմ խաղում: Նախատեսվում է, որ փոփոխություններ կլինեն թիմի մեկնարկային կազմում, սպասվում են նաև մարտավարական փոփոխություններ: Վնասվածքներ ունեցողներ չկան, թիմը պատրաստ է […]

Խորհրդարանը հավանություն տվեց “Ազատ առեւտրի գոտու մասին” միջազգային պայմանագրին

Հինգերերոդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի քառօրյայի երկրորդ նիստը մեկնարկեց փոքրիկ տեխնիկական խոտանով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրաահամյանը քվեարկության դրեց նախորդ նստաշրջանում եւ երեկ կայացած ԱԺ նիստին քննարկված նախագծերն ու միջազգային պայմանագրերը: Երկու հարցի քվեարկությունից հետո տեխնիկական խոտան առաջացավ: Չէին աշխատում պատգամավորների բարձրախոսները: ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի րոպե սպասեց, մինչ խոտանը կվերացվեր, այնուհետ հայտարարեց, որ […]

Խորհուրդներ զինվորին

Քիչ չեն դեպքերը, երբ զինվորները ունեցել են առողջության խնդիրներ և չեն զեկուցել վերադասին դրա մասին, որն էլ բերել է ծանր հետևանքների, երբեմն էլ` մահվան: Այսպիսի դեպքերը կանխարգելելու համար ՊՆ-ում բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել: Օրերս Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի բոլոր զինվորներին բաժանել են նոր գրքույկներ՝ հրատարակված ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության կողմից: […]

Լիտվայի սեյմը հանդես է եկել հայտարարությամբ` Սաֆարովի ներման կապակցությամբ

Լիտվայի սեյմի պատգամավորների մի խումբ հայտարարություն է պատրաստել միջազգային հանրության համար, որում իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից` մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Պատգամավորների խոսքով` “Սաֆարովին ներում շնորհելը կարող է հանգեցնել նմանատիպ այլ հանցանքների, հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ կարող է ձախողել Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման գործընթացը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման […]

Բուլղարիա-Հայաստան խաղը ֆուտբոլասերները կարող են դիտել ֆան զոնայում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի Աջափնյակ վարչական շրջանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը 16-րդ թաղամասի առաջին շղթայում ստեղծել են ֆան զոնա, որտեղ ֆուտբոլասերներն այսօր՝ ժամը 22.00-ից կարող են մեծ էկրանի վրա հետևել Բուլղարիա-Հայաստան ֆուտբոլային խաղին։ Խաղին կնախորդի մշակութային ծրագիրը. կատարումներով հանդես կգան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները, ՈՒՀԱ ուսանողական լիգայի հումորիստները։ Ֆան զոնայի ստեղծման նպատակը բնակչությանը համախմբելն է, […]

“Ժառանգությունում” Ստյոպային են ուզում

Մեր աղբյուրների փոխանցմամբ,”Ժառանգություն”-ում հակված են Ազգային ժողովի պատգամավորի մանդատ տալու կուսակցության  համամասնական ցուցակի 8-րդ համարին` Ստյոպա Սաֆարյանին: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելուց հետո, ըստ ցուցակի, պատգամավոր պետք է դառնա 6-րդ համարում գտնվող անկուսակցական, ՄԶՄԿ վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը: Ըստ որոշ տեղեկությունների, նա ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու: “Ժառանգության” ցուցակի 7-րդ համարը` “Ազատ դեմկորտաների” […]

Փոփոխական եղանակ

Սեպտեմբերի 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 12-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան 3-8մ/վրկ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 1-3, 13-15-ը կբարձրանա 4-5, արևելյան շրջաններում 8-10 աստիճանով:

Փոխոստիկանապետը` Քիմ Քարդաշյանի եւ քննադատողի “մշտական” ունեցողների մասին

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, այսօր facebook-ի իր էջում հերթական գրառմամբ անդրադարձել է շախմատի չեմպիոնների դիմավորման արարողությանը: “Երեկ մեր շախմատի չեմպիոններին դիմավորեցինք, մեր հերոսները մտան Թատերական հրապարակ հպարտ, ժպտերես, հուզված, խանդավառ… Դիմավորեցինք երգ-երաժշտությամբ, ծափողջույններով, հրավառությամբ: Սակայն հրապարակում ես չտեսա վիրտուալ մարտարվեստի վարպետներին, բողոքողներին, քննադատողի “մշտական” ունեցողներին, կանաչասերներին, այլասերներին, խավարասերներին, իշխանատյացներին, ոստիկանատյացներին, աջ ու ձախ “քլնգողներին”: Ուր […]

Բողոքի ակցիա Օտտավայում` Հունգարիայի եւ Ադրբեջանի դեսպանությունների դիմաց

Ի նշան բողոքի` Հունգարիայի կողմից բողոքի ակցիա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուն համաձայնություն տալու եւ ադրբեջանական իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու, ս.թ. սեպտեմբերի 7-ին կանադահայ համայնքային մի շարք կառույցներ կազմակերպել են բողոքի ակցիա Օտտավայում` Հունգարիայի եւ Ադրբեջանի դեսպանությունների դիմաց: Ցույցերին մասնակցել է ավելի քան 200 մարդ, ովքեր պաստառներով եւ վանկարկումներով իրենց բողոքն են արտահայտել Հունգարիայի դեսպանության դիմաց, ապա երթ կազմակերպել դեպի Ադրբեջանի դեսպանություն, որտեղ էլ […]

Երկվորյակ երկնաքերները կործանվեցին. ԱՄՆ-ում հիշում են սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերին /վիդեո/

Այսօր` սեպտեմբերի 11-ին, լրանում է ԱՄՆ-ում տեղի ունեցած խոշորագույն ահաբեկչության 11 տարին: 2001-ի այս օրը “Ալ-Քաիդայի” ահաբեկիչները հարձակում գործեցին ԱՄՆ-ի գործարար կյանքի խորհրդանիշ երկվորյակ երկնաքերների վրա: Երկնաքերներն ամբողջովին փլուզվեցին, ահաբեկչության զոհը դարձավ շուրջ 3 հազար մարդ, 24 մարդ անհետ կորան: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ առաջին տիկին Միշել Օբաման այսօր մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված