08 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հայ աստղերի ամանորյա գները

Տարվա կարևորագույն տոնին` Ամանորին, շատ քիչ ժամանակ է մնացել: Ռուս հայտնիներն արդեն սկսել են կազմել իրենց ելույթների ցուցակները: Մեր հայտնիներն էլ Ամանորի գիշերը աշխատելու առումով չեն զիջում արտասահմանյան աստղերին: Իսկ ահա հոնորարների հարցում, ինչ խոսք, զիջում են: Թերևս հենց դա է պատճառը, որ esyes.am-ի հետ զրույցում որոշ հայտնիներ հրաժարվել են հստակ գումար նշել` պատճառաբանելով, որ […]

“Վիա Գրա”-ի հրաժեշտը /ֆոտո/

2012-ի վերջին օրերը նաեւ “Վիա Գրա” խմբի գոյության վերջին օրերն են:  Խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն կլիպմեյքեր Ալան Բադոեւի հետ արդեն ամբողջությամբ տրվել է “Ուզում եմ “Վիա Գրա“-ում լինել” շոուի աշխատանքներին: Նոր նախագծի մասին խոսում են եւ գրում, իսկ այս ընթացքում ընթանում են խմբի վերջին համերգները: Հավանաբար խմբի ցրվելու համար ամենաշատը ցավում է շիկահեր Եվա Բուշմինան: […]

Հասմիկ Կարապետյանի անակնկալները

Երգչուհի Հասմիկ Կարապետյանի համար 2013 թվականը ստեղծագործական առումով լի է լինելու: Երգչուհին Henaran.am-ին պատմեց, որ արդեն նոր երգեր ունի ձայնագրած: Սպասվում է նոր զուգերգ երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ: Հասմիկի խոսքով՝ երգն արդեն գրված է, մնում է այն գործիքավորել և ձայնագրվել: Հետագայում երգի տեսահոլովակը կնկարահանվի: Եչգչուհին տեղեկացրեց, որ արդեն ձայնագրված մեկ երգ ունի, որ կոչվում է […]

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, Սերժ Սարգսյան

“Հայաստանի քաղաքական կյանքի ամենակարեւոր իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին”,- “Ռոսիա 24” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` ամփոփելով անցնող տարին, նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  Հանրապետության ղեկավարը նշել է, որ անցնող տարին Հայաստանի համար աչքի ընկավ ընտրական գործընթացների առատությամբ. “Մեր երկիրը գտնվում է ընտրական ցիկլի գագաթնակետին. մենք մայիսին անցկացրեցինք Հայաստանի խորհրդարանի ընտրություններ, սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ արդեն երկու […]

“Բարգավաճ Հայաստանը” դասական առումով կուսակցություն չէ, և չէր կարող այս լուրջ պայքարի մեջ իր որոշակի տեղը ունենալ

 Henaran.am-ի զրուցակիցն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Երվանդ Մանարյանը: Պարոն Մանարյան, Ձեզ վաղուց չենք տեսել ՀԱԿ-ի կողքին, ինչո՞ւ: Կոնգրեսին ո՞րտեղ եք տեսել, որ նրա կողքին էլ ինչ-որ մեկին տեսնեք, վաղուց Կոնգրեսը հրապարակային ելույթներ չի ունենում:  Ի՞նչ եք կարծում ինչպե՞ս պետք է վարվի ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում: Հայ ազգային կոնգրեսը կուսակցություն չէ, նրա […]

Օսկանյանն ու Զուրաբյանը հարցաքննվել են

ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի  առանձնազրույցը գաղտնի ձայնագրառելու եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։   Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա նախապատրաստված  նյութերով պարզվել է, որ գաղտնի ձայնագրվել է վերջիններիս՝ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ”Ռիչ” սրճարանում տեղի ունեցած առանձնազրույցը, […]

Տարոն Մարգարյանը օգտատերերի հետ էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է սոցիալական ցանցերի մի խումբ առավել ակտիվ օգտատերերի եւ բլոգերների հետ: Կարեւորելով քաղաքացիական ակտիվությունը, քաղաքացիական տարբեր դրսեւորումները, որոնք հատկապես կառուցողական եւ դրական բնույթ են կրում, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը պարբերաբար ներկայացվում է նաեւ սոցիալական մի շարք հարթակներում եւ, բացի այդ, ֆեյսբուքյան իր էջի առկայությունն իր հերթին […]

Հայաստանը դարձավ Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի անդամ

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամության մասին: Մինչ Գլխավոր ասամբլեայի որոշումը, այս հարցի ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում քննարկումների ընթացքում, Ադրբեջանը ամիսներ շարունակ ջանքեր էր գործադրում խոչընդոտելու Հայաստանի անդամակցությունը: Այնուամենայնիվ, հայկական կողմի տարբեր ուղղություններով կատարված դիվանագիտական աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 18-ին ԳԱ-ն որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեին Հայաստանի Հանրապետության […]

10 երկիր հրաժարվել է “Եվրատեսիլ”-ից

Հայտնի երգի մրցույթ “Եվրատեսիլ“-ն այս տարի տխուր կլինի. 10 երկիր հրաժարվել են մասնակցել մրցույթին:  Ֆինանսական խնդիրների պատճառով տարվա ամենակարեւոր շոուներից մեկին չեն մասնակցի Չեխիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիխտենշտայնը, Լյուքսեմբուրգը, Սլովակիան, Հունաստանը եւ Կիպրոսը:  Թուրքիան եւս օրերս բոյկոտել էր մրցույթը` հայտարարելով, որ քվեարկության կանոններն անարդար են: Անկարան նաեւ դժգոհ է մրցույթի հիմնադիր 5 երկրներին […]

ՀԱԿ-ում անգործությունն ավելի շատ է, քան գործունեությունը.Պետրոս Մակեյան

ՀԱԿ-ի մաս կազմող “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի համոզմամբ, ՀԱԿ-ն ավելի շատ անգործությամբ է աչքի ընկնում, քան քաղաքական գործունեությամբ:  Այսօր այս մասին լրագրողներին ասաց կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով ներկա էր “Հանրապետություն” կուսակցության  համագումարին:  “Ցավոք սրտի ես գնահատում եմ  Հայ ազգային կոնգրեսի վերջին ժամանակների անգործությունը: Գործունեությունը ես չեմ կարող գնահատել: Անգործությունն ավելի շատ է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ