27 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

ԲՀԿ-ն տեղի է տալիս. վիճահարույց նախագիծն առաջին ընթերցմամբ անցավ

Քիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած վիճահարույց նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատել: Հիշեցնենք, որ գործող օրենքով հանձնաժողովում կոալիցիոն քաղաքական ուժերը երկու անդամ ունեն, մյուս խմբակցությունները միասին` չորս: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ […]

Լեւոն Զուրաբյանը հաստատեց` Օսկանյանի հետ

ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր եւ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսմանը, ասաց, որ խոսակցությունը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ, Երեւանի “Ռիչ” սրճարանում: Զուրաբյանը, ինչպես եւ իր գործընկերները` ՀԱԿ-ից, կտրականապես հրաժարվեց ինչ-ինչ ճանապարհով  անդրադառնալ հանրության սեփականությունը դարձած զրույցի բովանդակային մասին: “Հասարակության մեջ հիմնական հարցը դարձավ […]

Տիգրան Սարգսյանի ցավակցական հեռագիրն ԱՄՆ փոխնախագաh Ջոզեֆ Բայդենին

Հարգելի պարոն Փոխնախագահ, Հայաստանի կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Քընեքթիքըթ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգության կապակցությամբ: Մենք սգում ենք ամերիկյան ժողովրդի հետ միասին, կիսում նրա վիշտը եւ աղոթում Աստծուն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Խնդրում եմ զոհվածների ընտանիքների անդամներին եւ բարեկամներին փոխանցել մեր կարեկցանքն ու սփոփանքի խոսքերը

Կասկածելի նյութ են լցրել դռան բռնակի վրա

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Աբովյան փողոցի բնակիչ, 49-ամյա Լևոն Սանոյանի դիմումի փաստի առթիվ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լ. Սանոյանը, որն աշխատում է Երևանի թիվ 8 դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ, հայտնել է, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան, իր երեխաների՝ 22-ամյա Սերգեյ և 20-ամյա Անահիտ Սանոյանների մարմնի վրա նկատել է ալերգիկ երևույթներ: […]

Նախկին ոստիկանը` ՀԱԿ թեկնածու

՛՛Այսօրվա ՀԱԿ-ը շատ ավելի նեղ է, քան այն, ինչ որ առկա էր, նրա համար նշանակություն չունի, թե ով է լիդերը, ՀԱԿ-ից շատ-շատերը դուրս են այսօր՛՛,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ղարաբաղ կոմիտեի՛՛ անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ բանախոսիէ ՀԱԿ-ում եղած տարաձայնությունների մասին է վկայում նաև ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ու ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնալսման ձայնագրությունը: Մանուչարյանի կարծիքով՝ […]

Ախպերս փողը կա ու լինելու ա … Հաշմանդամը

Henaran.am-ի հետ զրույցում երրորդ կարգի հաշմանդամ մի երիտասարդ դժգոհեց թիվ 12 պոլիկլինիկայի աշխատանքից: Երիտասարդը չցանակացավ, որպեսզի անունը հրապարակվի, քանի որ մտավախություն ունի, թե բժիշկները կարող են “թարսվել”: Նա պիտի բուժզննություն անցնի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում, որպեսզի որոշվի հաշմանդամության հետագա կարգը : Բայց մինչ դա, պետք է իր խոսքով մի քանի “անալիզ հանձնի”: “Մեր պոլիկլինիկայում ասացին, որ […]

Բիզնեսմեն պատգամավորները ձանձրացան

Ազգային ժողովի արտահերթ նիստը շարունակվում է, եւ այս պահին Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացնում է “Հաշվապահական հաշվառման” մասին օրենքի նախագծում կատարվելիք փոփոխությունները: Հետաքրքիր է, որ գրանցվեուց հետո գործարար պատգամավորները՝  հերթով դուրս են գալիս իբր ծխելու եւ շարժվում դեպի իրենց աշխատասենյակները: Իսկ հիմնական զեկուցող հիմնականում հարցեր են ուղղում բիզնես չունեցող պատգամավորները:

“Human Rights Watch”-ի նամակը ՀՀ գլխավոր դատախազին

Հարգելի պրն. Հովսեփյան, Գրում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր խորին մտահոգությունը 2003 թ. իրենց համածառայակիցների սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի նկատմամբ խոշտանգումների, դաժան եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ պնդումների առնչությամբ արդյունավետ քննության չիրականացնելու վերաբերյալ: Հորդորում ենք Ձեզ, որ առանց հապաղելու արդյունավետ քննություն իրականացնեք խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի վերաբերյալ արժանահավատ պնդումների առնչությամբ: Հաշվի […]

Րաֆֆին խոցելի չի

“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ նախ ասաց, որ իրենց կուսակցությունը միշտ ընդդիամդիր դաշտում է գործել եւ վակուում լցնելու կարիք չի ունենա: Մարտիրոսյանը դեռ չի կարող ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի միասնական թեկնածուն: “Պայմանավորվածություններ չկան այլ ուժերի հետ: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը լինի միասնական թեկնածու, ապա դրա մասին հրապարակային կհայտարարվի: Նա որպեսայլընտրանքային թեկնածու, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված