Կսատարեն Սերժ Սարգսյանին. ՕԵԿ-ը պատասխանատվություն է ստանձնում համագործակցելու
ՕԵԿ տասնմեկերորդ համագումարը, որի օրակարգում տասներեք թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին ՕԵԿ դիրքորոշման հարցն է, քիչ առաջ հայտարարություն ընդունեց, որը ներկայացնում ենք ստորեւ. “Հաշվի առնելով 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական քաղաքական համակարգի, սոցիալական ու իրավական պետության կայացման, երկրի հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական եւ օրենսդրական մեխանիզմների ձեւավորման ու բովանդակային […]





































