28 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Շարմազանովը ներողություն է խնդրում լրագրողներից

“Ա1+”-ի լրագրող Մհեր Արշակյանի եւ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ափսոսանք է հայտնել: “Ափսոսում եմ միջադեպի կապակցությամբ, որպես ՀՀԿ խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ ներողություն եմ հայտնում Մհեր Արշակյանին եւ լրագրողական հանրությանը: Հուսով  եմ, որ նման երեւույթներ այլեւս չեն կրկնվի”,-ասաց նա: Հիշեցնենք, որ այսօր՝ […]

Հայ զինծառայողը չի հատել ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը.ՊԲ

Ադրբեջանական լրատվամիջոցների դեկտեմբերի 18-ի տարածած այն հաղորդագրությունը, թե իբր Աղդամի ուղղությամբ հայ զինծառայողը փորձել է հատել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը և անցնել ադրբեջանական կողմ, չի համապատասխանում իրականությանը: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ ինչպես միշտ, այս անգամ ևս, ադրբեջանական պրոպագանդան, իրեն հատուկ շինծու տեղեկատվությամբ, ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն: ՊԲ առաջապահ զորամասերը […]

Լրագրողները պահանջում են կարգի հրավիրել Մհեր Սեդրակյանին ու Սամվել Ալեքսանյանին

Մի խումբ լրագրողներ Ֆեյսբուք սոցիալական ցանցում խումբ են ստեղծել և նամակ են հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանին: Նրանք պահանջում են, որ ԱԺ նախագահը կարգի հրավիր լրագրողների հանդեպ ”ոչ հարգալից արտահայտություններ” թույլ տվող պատգամավորներին` մասնավորապես Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) և Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր): ”Հանուն Հարգելի Պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել […]

Ժերար Դեպարդյե. “Պուտինն ինձ արդեն ռուսական անձնագիր է ուղարկել”

Բարձր հարկերի պատճառով, որոնք սահմանված են մեծ կապիտալ ունեցողների համար, դերասան Ժերար Դեպարդյեն մտադիր է լքել հայրենի Ֆրանսիան: Այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ հրապարկվեց նրա բաց նամակը Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոյին, նրա անվան շուջ աղմուկը չի դադարում: Պապարացցիները հետեւում են դերասանի գրեթե յուրաքանչյուր քայլին: Ինքը` դերասանը, խոստովանել է, որ հայրենիքից “փախուստ” էր նախատեսել դեռեւս […]

Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեյին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. ”Մենք Ձեզ հետ համագործակցել ենք այնպիսի հարցերում, որոնք մեզ համար ունեն կենսական նշանակություն: Բոլոր այն սկզբունքներն ու արժեքները, որոնք ընկած էին Ձեր աշխատանքի հիմքում՝ մեզ համար կարևոր թիրախներ են”: […]

“Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն նպաստավոր կարող է լինել Հայաստանի համար. քաղաքագետ

“Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն նպաստավոր կարող է լինել Հայաստանի համար”,- այս մասին Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում նշել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: “Ղարաբաղյան հակամարտության հարցում Ուզբեկստանն ունի, մեղմ ասած, ոչ հայանպաստ դիրքորոշում: Հայաստանի հետ գտնվելով նույն ռազմաքաղաքական դաշինքում` Ուզբեկստանը առավել սերտ համագործակցել է Ադրբեջանի հետ եւ մշտապես դեմ է արտահայտվել ՀԱՊԿ-ի ծրագրերին”,-մեկնաբանում […]

Պատահարների թիվն ավելացել է

 ”Այս տարի միայն ձմռան ամիսներին արդեն ճանապարհատրանսպորտային պատահարների շուրջ 1700 դեպք է արձանագրվել, որը նախորդ տարվա համեմատ 1,5 անգամ շատ է”,-այսօր ասուլիսում ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:  Ասուլիսի մյուս բանախոսը` ”Հայպետհիդրոմետի” օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հավելեց, որ այս տարվա դեկտեմբեր ամսվա պատահարները պայմանավորված են ձյան առատ տեղումներով: ”Անցած տարի դեկտեմբերը սակավ […]

“Վիա Գրա”-ում միայն աղջիկներ են /ֆոտո/

“Վիա Գրա“-ում եմ ուզում լինել” նախագծին մասնակցելու նպատակով Կիեւ է ժամանել աղջիկների մի մեծ խումբ, ովքեր երազում են դառնալ  շոու-բիզնեսի աստղեր:  Նման խառնաշփոթ չէին սպասում նույնիսկ շոուի կազմակերպիչները: Աղջիկները ժամանել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, ինչպես նաեւ Բելառուսից, Մոնղոլիայից եւ նույնիսկ ԱՄՆ-ից: Չնայած ուժեղ քամուն եւ սառնամանիքին, ավելի քան հազար թեկնածուներ հայտ են ներկայացրել, […]

Դավիթ Շահնազարյանի արձագանքը` սկանդալային ձայնագրությանը /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի գաղտնազերծված ձայնագրության մեջ, որ հայտնվել էր համացանցում, շոշափվում էր նաև ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանի անունը: Զուրաբյանն Օսկանյանին ասում է. ”… մեր շարքերի մեջ էլ ներմուծվել ա էն բանը, որ Կոնգրեսի սաղ պրոբլեմն էն էր, որ գնացին ԲՀԿ-ի հետ համագործակցության: Հասկանո՞ւմ ես` շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված