24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անազատության մեջ էի միմիայն այն բանի համար, որ պահանջել եմ հարգել վրացահայության իրավունքները. Չախալյան

Օրերս համաներմամբ ազատություն ստացած վրացահայ հասարական գործիչ Վահագն Չախալյանն անդրադարձել է Միխեիլ Սաակաշվիլու` իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Չախալյանի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

‘’ Իմ հասցեին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Միխեիլ Սաակաշվիլու կողմից  հնչեցված մեղադրանքները բացահայտ սուտ և ապատեղեկատվությունեն: Երբեք և ոչ մի անգամ “ռուսական լրտես” ,”գործակալ լինելու” մեջ որևէ մեղադրանք ինձ դատարանում չի՛ առաջադրվել և չէր էլ կարո՛ղ առաջադրվել: Սաակաշվիլի-Մերաբիշվիլի զույգը իշխանության գլուխ էր,իրենց ձեռքում էին ուժային կառույցները և դատախազությունը,երբ չորսուկես տարի առաջ ինձ ձերբակալեցին, իսկ 2009-ի ապրիլին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման իբր 2005-06-ին “հանրային կարգը խախտելու”, “խուլիգանության” և “զենք-զինամթերք պահելու” մեղադրանքներով:Ի դեպ, վերոնշյալ մեղադրանքների հետ ես համաձայն չեմ, դրանք ես երբեք չե՛մ ընդունել և չեմ ընդունում:

Կրկնեմ, ես անազատության մեջ էի միմիայն այն բանի համար, որ հետևողականորեն պահանջել եմ վրացական իշխանություններից հարգել վրացահայության իրավունքները,վերադարձնել բռնգրավված հայկական եկեղեցիները, հայոց լեզվին Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ, Ախալքալաքում հայկական համալսարան բացել և այլն: Ինձ ազատազրկեցին Ջավախքի բնակչության նկատմամբ Սաակաշվիլիի հանցավոր ռեժիմի ոստիկանական հալածանքները, դրամաշորթության և ունեզրկման “բեսպրեդելը” քննադատելու,օրինական միջոցներով այդ երևույթների դեմ իմ պայքարի համար։

Իմանձի, գաղափարների, քաղաքականնպատակներիևգործունեությանվերաբերյալՍաակաշվիլու սուտնուզրպարտությունըգալիսենևսմեկանգամհաստատելու, որ իմ գործը քաղաքական է, որ ինձազատազրկմանէինենթարկելբացառապեսքաղաքականնկատառումներով՝ շինծու մեղադրանքների հիման վրա:

Պարզապես ափսոսում եմ, որ մեր երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը և նախկին վարչապետը այսքան մանր անձնավորություններ են, որ ներիշխանական քաղաքական շահարկման  և այլ ճղճիմ նկատառումներից ելնելով չեն խորշում անգամ ազգամիջյան թշնամանք հարուցող ապատեղեկատվական բնույթի հայտարարություններ անելուց:

Արդեն իսկ դիմել եմ դատախազություն Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Բակրաձեի զրպարչական բնույթի հայտարարության վերաբերյալ: Ես կխորհրդակցեմ իմ փաստաբանների հետ և այս հարցով ևս կձեռնարկեմ համապատասխան և համարժեք քայլեր:

Վահագն Չախալյան

Ք․ Ախալքալաք’’

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ