06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ուկրաինան ՌԴ-ին է հանձնել Դեդ Հասանի հավանական հետնորդին

Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել Օմար Ուֆիմսկի անունով հայտնի “օրենքով գող” Օմար Բեկաեւին, որին համարում են վերջերս սպանված քրեական հեղինակություն Դեդ Հասանի հավանական հետնորդներից, գրում է “Взгляд”-ը:

56-ամյա Բեկաեւը 4 չեչենների հետ ձերբակալվել է 2009-ի դեկտեմբերի 7-ին Օդեսսայի երկաթուղային կայարանում: Մեկ ամիս անց նրան անսպասելիորեն ազատ են արձակել` “առողջական վատ վիճակի պատճառով”: Սակայն մի քանի օրից կրկին ձերբակալել են` անօրինական զենք պահելու մեղադրանքով:

Իրավապահ մարմինների տվյալներով` ռուսական կրիմինալ հիերարխայում Օմարը 3-րդ տեղն է զբաղեցնում Դեդ Հասանից հետո: Աղբյուրի համոզմամբ` Ուֆիմսկու վերադարձով Ռուսաստանի քրեական հեղինակությունների միջեւ պատերազմ կբռնկվի իշխանության համար:

Բեկաեւը հետախուզման մեջ է գտնվում 2008-ից:

Քրեական հեղինակություն Դեդ Հասանին սպանվել են հունվարի 16-ին Մոսկվայում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ