12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քմահա՞ճ է Նաիրա Կարապետյանը տղամարդկանց հարցում

ԱԺ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր Նաիրա Կարապետյանը շատ մեծ ակնածանքով և ժպիտով է վերաբերում աղաբլիթին: ”Ես սնահավատ չեմ, բայց մեր ժողովրդական ավանդույթներից մի քանիսը ինձ շատ դուր են գալիս, այդ թվում նաև Սուրբ Սարգսի տոնը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Նրան հատկապես գրավում են այն սպասումները, որոնք երիտասարդները և մասնավորապես աղջիկներն ունենում են աղաբլիթ ուտելու գիշերը:  

Սակայն որքան էլ պատգամավորը սիրում է այս տոնը, այս անգամ չի կարողացել աղաբլիթ ուտել, քանի որ գտնվում է Ստրասբուրգում, որտեղ մասնակցում է ԵԽԽՎ նստաշրջանին: ”Այստեղ աղաբլիթ գտնելը անհնար բան է”,-ծիծաղում է Նաիրան: 

Արդյոք քմահաճ է տղամարդկանց ընտրության հարցում, ում երբեմն հրապարակային սեր են խոստովանում /Նաիրայի համար սրտիկներ էին պատկերել նրա պատշգամբի տակ-հեղ./. ”Ես գտնում եմ, որ մարդուն պետք է գնահատել նրա հետ շփվելիս, չի կարելի ստեղծել իդեալ և այդ իդեալը փնտրել տղամարդկանց մեջ:

Վերջ ի վերջո մարդու հետ շփվելիս ես հասկանում` նա քոնն է թե ոչ, մարդ կարող է ունենալ շատ բացասական հատկանիշներ և լինել քո կեսը, և հակառակը կարող է լինել անթերի ասպետ, բայց չլինել քոնը”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ