10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը խոստացավ

՛՛Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք՛՛ իրավաբանական անձանց միությունն այսօր կազմակերպել էր հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց, այդ խնդիրներով զբաղվող ԱԺ կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության ՛՛Ունիսոն՛՛ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նկատեց, որ  հաշմանդամների իրավունքների պահպանման հետ կապված առաջընթաց կա: Սակայն դեռևս մնում են տրանսպորտի, տեղամասերի մատչելիության խնդիրները:

՛՛Տարիներ շարունակ ԿԸՀ-ը ևս  մնում է անմատչելի, բացի այդ, խնդիրներ են առաջանում այն դեպքում, երբ պետք է քվեարկել ոչ շենքի առաջին հարկում՛՛,-ասաց Ալավերդյանը: Նրա խոսքով՝ այս խնդիրների պատճառով շատ հաշմանդամներ չեն մասնակցում ընտրությանը: Նրանց մասնակցությունն ապահովելու համար Արմեն Ալավերդյանն առաջարկեց վերականգնել շրջիկ քվեատուփերը:

՛՛Մտավոր արատ ունեցող անձանց աջակցման կենտրոնի՛՛ տնօրեն Արփինե Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը կար նաև աուդիո տարբերակով, ինչը շատերի համար կարևոր է:

“Լիարժեք կյանք” Հ/Կ նախագահ Սուրեն Մաղաքյանը նշեց, որ իրենց հարկավոր է քարոզարշավների սուրդո թարգմանությունն ունենալ: Նա խնդրեց նաև ուշադրություն դարձնել մարզերի հաշմանդամների խնդիրներին:

՛՛Աշխարհն առանց արգելքների՛՛ Հ/Կ նախագահ Արման Մուշեղյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց, որ ԱԺ-ում ի վերջո թեքահարթակ կառուցվեց: Նշենք, որ Հայաստանում ընտրող հաշմանդամների թիվը 165 հազար է, որը կազմում է  ընտրողների վեց տոկոսը:  

Հովիկ Աբրահմանյանն ասաց, որ իր համար այս բոլոր խնդիրները կարևոր են:

՛՛Ամեն տարի ավելի կմեծանա ուշադրությունն այս խավի նկատմամբ, ողջունում եմ այս դաշինքը, որ զբաղվում է  այս խնդիրներով, ես առաջարկում եմ գործնական համագործակցություն ԱԺ-ի հետ՛՛,-ասաց նա:

Սարգսյանի շտաբի պետն առաջարկեց բոլոր խնդիրներն օրեքնով լուծել: Աբրահամյանը խոստացավ, որ անձամբ կստեղծի պատգամավորների աշխատանքային խումբ, որը կղեկավարեն հանձնաժողովի նախագահներ: Կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կքննարկվեն հաշմանդամների խնդիրները: ՛՛Ես ամեն ինչ անելու եմ իմ հնարավորության սահմաններում, որ փորձենք լուծումներ տալ խնդիրներին, ես հասկանում եմ ձեր դժգոհությունները՛՛,-նշեց ԱԺ նախագահը:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ