01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստին /վիդեո/

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հունվարի 18-21-ը Ծաղկաձորում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահական խորհրդի նիստին: Նիստին մասնակցել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ՖԻԴԵ-ի 23 անդամներ և աշխարհի մոտ 20 երկրների շախմատային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:  Սերժ Սարգսյանը նիստում հանդես է եկել ողջույնի խոսքով, մասնավորապես նշելով.  “Շատ ուրախ […]

Տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի համակարգող հանձնաժողովի նիստ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ութերորդ նիստը: Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. ‘’2012թ. Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցություն’ն ունեցել է հաջող ընթացք: Նախատեսված 152 գործողություններից 120-ն ամբողջությամբ կատարվել է: ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը ներառել է պաշտպանության, արտակարգ իրավիճակների, […]

ԳՄ-ում ԲՀԿ-ի եւ Ծառուկյանի մասին անգամ հիշատակում չի եղել. Շարմազանով

‘’ՀՀԿ ԳՄ վերջին նիստին  ԲՀԿ-ի եւ նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որեւէ քննարկում եւ անգամ հիշատակում չի եղել’’,-Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այսօր մամուլում հայտնված տեղեկությունը, թե գործադիր մարմնի նիստում “Հանրապետականը”  անդրադարձել է ԲՀԿ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցին, նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որմամուլը, գրել էր, թե ՀՀԿ ԳՄ նիստին  ԳՄ որոշ […]

Քարոզարշավը` պահքով

Հունվարի 21-ին սկսվում է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն): Այն տևում է հինգ օր` այս տարի մինչև հունվարի 25-ը ներառյալ: Ի դեպ նույն օրը նաեւ մեկնարկում է նախագահական քարոզարշավը: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան […]

Պարոն Բագրատյանի տեսակն արդեն իսկ նորամուծություն է

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական  քարոզարշավը կմեկնարկի քարոզարշավի մեկնարկի օրը` հունվարի 21-ին, Վերին Արտաշատ գյուղից: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց Հրանտ Բգրատյանի նախընտրական շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանը: Ողջ քարոզարշավի ընթացքում թեկնածուն մարզային  այցելություններ կունենա, կլինի բոլոր մարզկենտրոններում, կայցելի գյուղեր: ‘’Պարոն Բագրատյանը անմիջական հանդիպումներ կունենա շատ գյուղերում, մենք արդեն ձեւավորված շտաբներ ունենք բոլոր մարզերում: Շտաբների […]

Եվրոպայում երթեւեկությունը կաթվածահար է եղել ձյան պատճառով /վիդեո/

Եղանակային վատ պայմանների պատճառով կաթվածահար է եղել Եվրոպայի երթեւեկությունը: Առատ ձյան պատճառով տասնյակ վթարներ եւ մի քանի կիլոմետրերով խցանումներ են, հաղորդում է “Вести”-ն: Տեղումների կանխատեսումներ եղել են, սակայն կոմունալ ծառայությունները հայտնել են, որ ձյան նման քանակության պատրաստ չեն եղել: Մեծ Բրիտանիայի հարավում ձյունը մաքրելու աշխատանքներում նույնիսկ ստիպված են եղել բանակային ստորաբաժանումներին ներգրավվել: Ամենաբարդ իրավիճակը օդանավակայաններում է: […]

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Օբամային կհիշեցնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ խոստումը

Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` իր 2-րդ երդմնակալության կապակցությամբ: “Շնորհավորում ենք Ձեզ նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ ԱՄՆ-ում բնակվող 2 մլն հայերի անունից հաստատում ենք Ձեր վարչակազմի հետ աշխատելու մեր շահագրգռվածությունը”,-ասված է ուղերձում: Գրասենյակի անդամները նաեւ կոչ են արել Օբամային մինչեւ ապրիլի 24-ը հանդիպել հայ համայնքի ղեկավարների հետ: Նրանք […]

Ընտրողների ընդհանուր թիվը այսօրվա դրությամբ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ` 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:     Այսպես, քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության […]

Պաշտոնի երազանք

“Տպավորություն  է ստեղծվում, որ  ներկա ընտրությունում “Ժառանգության”  ղեկավարի  մասնակցության  գլխավոր  նպատակն  է՝ արդեն  իսկ  ապօրինի  ընտրության  օրինականացումը: Հակառակ  դեպքում, անբացատրելի  է  նրա  երազանքը՝ հերթական  ապօրինի  ընտրությունից  հետո, ՀՀԿ  ղեկավարի  ձեռքի  հերթական  սեղմումը”,-տեսակետը ՀԱԿ-ական Ռուբեն Թորոսյանինն է:  

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել

ՀՀ պաշտպանության նախարարությունից Henaran.am-ին հայտնում են, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել: ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է. ”Պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 18.01.2013թ., ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 13.01.2013թ-ից ԿԿԶՀ-ում բուժման մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը /ծնված 1994թ., 2012-2 զորակոչ/: Փաստի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ