ԱԳ նախարարն ընդունեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական առաքելության պատվիրակությանը
Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ ընտրություններին մասնակցում են տարբեր երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ներկայացնող մի քանի հարյուր դիտորդներ։ Պատվիրակության անդամները բարձր գնահատեցին դիտորդական առաքելությունների համար ստեղծված պայմանները եւ հավելեցին, […]





































