Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ Իրանին հանձնելու մասին փաստաթուղթն իրավական ուժ չունի. նախարար
Այսօր Կառավարության-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը, ինչպես արդեն հայտարարել էր, պահանջեց կառավարությունից պարզաբանումներ` Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տալու վերաբերյալ: ‘’Ի՞նչ է տալու այս գործարքը Հայաստանի Հանրապետությանը և տարածաշրջանի գյուղացիությանը, ինչո՞ւ հնարավոր չէր պետականորեն երաշխավորել մսամթերքի, կաթնամթերքի իրացում և անասնաբուծության զարգացմանը մասնակից դարձնել մեր գյուղացիությանն ու տնտեսվարողներին, կառավարությունը գիտակցո՞ւմ է պետական և […]





































