ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գնահատում է ոստիկանության աշխատանքը
2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների թե՛ նախընտրական քարոզչության, և թե՛ քվեարկության օրվա վերաբերյալ կազմակերպության դիտորդներն արձանագրել են բազմաթիվ խախտումներ, մտահոգություններ, որոնց վերաբերյալ տարածվել են հայտարարություններ և հաշվետվություններ՝ ԶԼՄ-ների և կազմակերպության կայքէջի միջոցով: Տեղեկատվության մեծ մասը վերաբերել է ընտրակաշառքների վերաբերյալ ահազանգերին, վարչական ռեսուրսների չարաշահմանը, տեղական հեղինակությունների կողմից ընտրական տեղամասերի շրջակայքում իրավիճակը կառավարելի և քաղաքացիների […]





































