26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Քաղաքական զարգացումները պետք է ընթանան Սահմանադրության և օրենքի համաձայն /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չգաղտնազերծեց Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման մանրամասները: “Նախագահի գրասենյակը արդեն տարածել է հայտարարություն, այնպես որ ես ավելացնելու բան չունեմ”,-ասաց նա ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հավաքված  լրագրողներին: Ըստ Շարմազանովի` ԳՄ նիստը նախագահական ընտրություններից հետո հրավիրված առաջին նիստն էր, եւ քննարկվել են ներկուսակացական, ներկազմակերպչական հարցեր: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի  Ազատության […]

Մարզպետ-նախարար-կրակմարիչ` անհասկանալի տեղապտույտ

Տավուշի մարզի սահմանամերջ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը  հակառակորդի կողմից գյուղի վերջին ռմբակոծությունից  հետո ասել էր ,որ սահմանամերձ բնակավայրերը կրակմարիչներ չունեն, իսկ  դրանց անհրաժեշտությունը շատ է զգացվում:  Մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ վստահեցրել էր, թե կրակմարիչների հարցով դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Henaran.am-ը այսօր փորձեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից պարզել, թե ե՞րբ են տրամադրելու կրակմարիչներ սահմանմերձ […]

Օլանդը, Ահմադինեջադը և մյուսները. շնորհավորանքները շարունակվում են

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, ի թիվս մի շարք երկրների ղեկավարների, շնորհավորական ուղերձներ են հղել Ֆրանսիայի Հանրապետության, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիտվայի, Լիբանանի, Սլովակիայի հանրապետությունների, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի Պետության նախագահները: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի շնորհավորական ուղերձում ասված է. “Հարգելի պարոն Նախագահ, Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ, […]

Սքարլեթ Յոհանսոնը ամուսնանո՞ւմ է

Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը, ով “բոյֆրենդներին” ավելի հաճախ է փոխում, քան ձեռնոցները, մի անգամ նույնիսկ հայտարարել է, որ չի ուզում անգամ լսել մշտական հարաբերությունների մասին:  Սակայն վերջերս պապարացցիները ենթադրում են, որ դերասանուհու հարաբերությունները հերթական երկրպագուի հետ լուրջ են, քանի որ Սքարլեթի մատնեմատին վիթխարի չափսերի ադամանդներով մատանի կա: Հավանաբար այն դերասանուհուն նվիրել է նրա ընկերը` ֆրանսիացի […]

Կասեն կմնանք, չեն ասի` չենք մնա … ԱԻ նախարար

“Կասեն կմնանք, չեն ասի` չենք մնա, քանի որ դա որոշում  են ՀՀ նախագահն  ու վարչապետը”,-ասաց ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը` պատասխանելով  իր հետագա պաշտոնավարմանմասն մասին լրագրողի  հարցին: Վերջինս  նշեց, որ կառավարության նոր կազմի հետ կապված քննարկումներ դեռեւս չեն եղել: “Բացարձակ ծանր չեմ  տանի և հոգեպես էլ  միշտ պատրաստ եմ ամեն ինչի”,-ասաց նախարարը , արդյոք հոգեպես պատրաստ […]

Ում հետ է ամուսնացել Սյուզին /ֆոտո/

”Քամի փչի” հիթով տարիներ առաջ հայկական շոու-բիզնես մուտք գործած երգչուհի Սյուզին տեւական ժամանակ է` ասպարեզում չկա, նոր երգեր եւ տեսահոլովակներ չի ներկայացնում, համերգներով հանդես չի գալիս: Նրա լռության պատճառը փորձել է պարզել bravo.am-ը: ”Պետք է խոստովանեմ` թեեւ այս ընթացքում հայտնվել եմ մի շարք նախագծերում` “Երբ պարում են աստղերը”, “Երբ սահում են աստղերը” եւ այլն, ստեղծագործական […]

Հյուսթնի դուստրը ինքնասպանության շեմին է

Վաղամեռիկ փոփ երգչուհի Ուիթնի Հյուսթնի դուստրը` Բոբի Քրիստինա Բրաունը, հղի է: Այդ մասին հայտնի է դարձել մի քանի շաբաթ առաջ: Հղիությունը` դեռեւս 20 տարին չբոլորած Քրիստինայի համար խորը դեպրեսիայի առիթ է դարձել: Նրա վիճակն ավելի է վատթարացել մոր մահվան առաջին տարելիցի հետ կապված: Քրիստինան դեռեւս չի կարողանում հավատալ, որ Ուիթնին այլեւս իր կողքին չէ: Բոբի […]

Բախում ”Ժառանգականների ” և երիտասարդ ակտիվիստների միջև /ֆոտո, վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում բախում տեղի ունեցավ “Ժառանգության” անդամներ Արմեն Մարտիրոսյանի,  բլոգեր Իզաբելլա Աբգարյանի եւ մի քանի ՀՀ քաղաքացիների միջեւ, ովքեր փորձում էին խոչընդոտել “Ժառանգության” հանրահավաքը: Նշենք, որ այս քաղաքացիներն այն քաղաքացիներն էին, ովքեր միջազգային դիտորդների ասուլիսը խափանել էին: Արմեն Մարտիրոսյանը բարձրացավ հարթակ եւ պահանջեց ոստիկաններից թույլ չտալ նրանց մասնակցել իրենց հանրահավաքին: Այդ պահին Արմեն […]

ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրել

Գրեթե մեկ ամսվա ընդմիջումից հետո այսօր` փետրվարի 21-ին հրավիրվել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նիստը մեկնարկեց: Henaran.am-ի թղթակիցը աշխատում է տեղում : Մանրամասներ կներկայացնենք նիստի ավարտից հետո:

Խոզի գրիպից մահացած հղիի դիակը պահել են փակ դագաղում. ԱՆ պատասխանը

   Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են   Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն։ Չափազանցված և չստուգված լուրերը բնակչության շրջանում կարող են առաջացնել լուրջ անհանգստություն` հիշեցնելով 2009 թվականի պանդեմիկ իրավիճակը, երբ նշված  գրիպը նոր էր մարդկային օրգանիզմի համար և առաջացնում էր հիվանդության զանգվածային և մահվան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ