Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Հնդկաստանում
Մարտի 4-ին Հնդկաստանի Կոլկաթա քաղաքում կազմակերպվեց Սումգայիթի եղեռնագործության 25-ամյա տարելիցին նվիրված հուշ-երեկո, որին ներկա գտնվեցին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, Հայոց մարդասիրական ճեմարանի փոխկառավարիչ Տեր Գեղարդ Ղաբաղյանը, Կոլկաթայի Սբ.Նազարեթ Մայր եկեղեցու վարչության ավագ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ ճեմարանի սաներ: Կոլկաթայի Սբ. Երրորդություն հայկական եկեղեցում անցկացվեց անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագ, որից հետո ելույթներով հանդես եկան […]





































