05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կվերականգնվի՞ ԲՀԿ-ն /վիդեո/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ  ԲՀԿ-ն իր ընտրազանգվածը կորցրել է դեկտեմբերին: ”Իհարկե, ես հասկանում եմ այն տրամաբանությունը, որով առաջնորդվել էր Գագիկ Ծառուկյանը կամ ինձ թվում է, որ ես հասկանում եմ, սակայն այդ տրամաբանությունը, դրա տված առավելությունները քաղաքական չէին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իսկանդարյանն ու հավելեց. ”Այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցում ընտրություններին, կորցնում են իրենց ընտրազանգվածը, կորցնում են իրենց` որպես քաղաքական ուժ, իսկ վերականգնելը մեծ ու դժվար աշխատանք է”:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն փորձում է վերականգնվել` մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին, քաղաքագետը արձագանքեց.

”Միայն ընտրությունների ժամանակ չի կարող ստացվել: Չի կարող կուսակցությունն աճել միայն ընտրությունների ժամանակ: Չես կարող մեկ անգամով հասնել, նույնիսկ հաջող մասնակցությամբ քաղաքական ուժ չես կարող ձևավորել”:

Իսկանդարյանը չցանկացավ խոսել ավագանու ընտրությունների մասնակիցների առաջին համարների հնարավորությունների մասին, քանի որ դեռևս չի սկսվել նախընտրական շրջանը` միաժամանակ շեշտելով, որ շատ մեծ են գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնարավորությունները:

”Չեմ անի կանխատեսումներ, բայց ընդամենն ասեմ, որ իշխանության ներկայացուցիչը, գործող քաղաքապետը, այն կուսակցության ներկայացուցիչը, որը երկու ընտրություններում հաղթել է, առավելագույն հնարավորություններն ունի”,-ասաց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ