25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Փակ ճանապարհներ կան

Մարտի 10-ին` ժամը 11.00-ի դրությամբ, թույլ տեսանելիության եւ բքի պատճառով  փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Շիրակի եւ Սյունիքի մարզերի որոշ հատվածներում նկատվում է ամպամածություն: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին […]

Փլուզվել է Սեւաքարի 112-ամյա Սբ. Հռիփսիմեն /վիդեո/

Երեկ  մարտի 9-ին ժամը 14.30-ի սահմաններում փլուզվել է Սյունիքի մարզի Սեւաքար գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցին: Եռանավ այս եկեղեցին կառուցվել էր 1901թ.-ին,  ուներ 18 մ երկարություն, 15 մ լայնություն եւ 10 մ բարձրություն:   Ըստ արտակարգ իրավիճակների Սյունիքի մարզային վարչության, փլուզվել է Սբ Հռիփսիմեի  1/3 մասը` տանիքը` 270 քմ, հարավային եւ արեւելյան պատերը` 330 քմ: Փլուզման […]

ԲՀԿ-ի առաջինը Օսկանյանն է /վիդեո/

Երեկ կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվել է, որ կուսկացությունը մասնակցելում է Երեւանի ավագանու ընտրություններին եւ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականըում Վարդան Օսկանյանն է: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքով, չի բացառվում, որ այլ քաղաքական ուժերը միանան իրեն: Մանրամասները տեսանյութում:

ՕԵԿ-ը քննարկել է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագիրը

Այսօր տեղի ունեցավ ‘’Օրինաց երկիր’’ կուսակցության ընդլայնված վարչության  հերթական նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին առնչվող կազմակերպչական հարցեր: Ելույթով հանդես եկան ՕԵԿ համամասնական ցուցակը ներկայացնող առաջին երեք համարները` Արմեն Երիցյանը, Հովհաննես Շահինյանը և Սոֆյա Արթենյանը: Բանախոսները նախ իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին ՕԵԿ նախագահին, քաղաքական խորհրդին […]

Միքայել Մինասյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Վ. Չիտեչյանն ազատվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Այս մասին Henaran.am-ին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ”Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Վիգեն ՉԻՏԵՉՅԱՆԻՆ ազատել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից”,-նշվում է Սերժ Սարգսյանի հրամանագրում: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Մ. Մինասյանը նշանակվել […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ: ”Հակոբ Հակոբյանի վախճանը մեծ կորուստ է հայ կերպարվեստի և մեր ողջ մշակութային ու հասարակական դաշտի համար: Նա եղավ բացառիկ արվեստագետ և անբասիր քաղաքացի՝ մարմնավորելով հայրենիք վերադարձող հայի իսկական օրինակը: Նա եկավ Հայաստան՝ որպես արդեն ձևավորված՝ անշփոթելի ձեռագիր ունեցող […]

Բոլոր երգերը երգել ենք…/օրվա կադր/

Ազատության հրապարակում մարտի 7-ին հանրահավաքի միակ ցուցապաստառը սա էր: Բերին, բարձրացրին, պտտեցրին հրապարակով մեկ եւ հեռացան: Հասկանալի չէր, ինչ էին ակնարկում Րաֆֆիին: Ստացվում է բոլորը երգերը երգել ենք, մնում էր սա: Ու սա էլ ՀԻՄԱ…

Յունիբանկի բանկոմատն ”ուտո՞ւմ է” քաղաքացիների փողերը

Henaran.am-ի խմբագրությունը հերթական  ահազանգն է ստանում .’’բանկոմատը գումարը կերել է’’: Մեր ընթերցողներից մեկն ահազանգում է, թե Յունիբանկի բանկոմատներից օգտվելիս հանկարծ պարզել է, որ երկու օր առաջ մուտք արված  130 հազար դրամի փոխարեն հաշվեհամարին միայն 105 հազար դրամ է: Ընթերցողներից մեկն էլ ավելի վաղ ահազանգել էր, որ բանկոմատից օգտվելիս սարքն այն ’’կուլ է տվել’’, իսկ բանկում […]

Շունը կանխել է ինքնասպանության փորձը

Ֆրանսիայի Սորգ քաղաքի 63-ամյա բնակչուհին փորձել է ինքնասպան լինել` կրծքավանդակին պահելով 22 մմ տրամաչափով հրացանը: Սակայն նրան  փրկել է շունը, որը ցատկել է հրացանի վրա: Այն պահին, երբ կինը սեղմել  է ձգանը, շունը ցատկել է`դրանով իսկ փոխելով կրակոցի ուղղությունը: Վիրավոր կնոջը հիվանադանոց է հասցրել նրա ամուսինը: Բժիշկները հայտնել են, որ վնասվածքը լուրջ է, սակայն կյանքին […]

ՍԴ-ն երկուշաբթի կսկսի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը

Հայաստանի Սահմանադրական դատարանը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը` փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկելու մասին քննությունը կսկսի  երկուշաբթի` մարտի 11-ին։ Ժառանգության մամլո խոսնակ Հվոսեփ Խուրշուդյանը Henaran.am-ին ասաց, որ դիմումի վերաբերյալ իրենց ակնկալիքները իրատեսական դաշոըւմ են: ‘’Մենք ակնկալում ենք, որ ՍԴ-ննկօգտագործի իրեն տրված շանսը գոնե մեկ անգամ ապահովելու սահմանադրական կարգը եւ օրինականությունը, այլ ոչ թե իշխանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ