21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Խլել են Ջասթին Բիբերի սիրելիին

Մինչ մոդայիկ աղջիկներն իրենց համար շնիկեր են ձեռք բերում, նրանց կուռքը` դեռահաս Ջասթին Բիբերը, իր համար կապիկ է գնել` Մոլլի անունով: Կարծես թե երգչին խենթացնել հաջողվել է միայն փոքրիկ կապկին, քանի որ Ջասթինը սլացել է նրա հետ օվկիանոսից այն կողմ` մոռանալով կենդանու պատվաստումների եւ փաստաթղթերի մասին:

Սակայն գերմանացի սահմանապահներին դուր են գալիս փաստաթղթերով կենդանիները: Եվ առանց փաստաթղթի ոչ մի կերպ հնարավոր չէ նրանց “սիրտը շահել”: Զարմանալի է, թե ինչպես է Ջասթինին հաջողվել նրան դուրս բերել ԱՄՆ-ից: Հավանաբար անցագրային կետերում նրա երկրպագուհիներն են աշխատելիս եղել: 

Սակայն գերմանացիներն օրենքը խախտել թույլ չեն տվել: Երգիչը ոչ միայն վճարել է 14 հազար եվրո տուգանք, այլ նաեւ զրկվել է սիրելի կենդանուց` նրան ստիպված թողնելով Գերմանիայի մաքսատանը: Բիբերն այժմ սկսում է երկարատեւ համերգային շրջագայություն եւ հայտնի չէ` կկարողանա արդյոք սիրելի Մոլլիին վերադարձնել դրանից հետո: Սակայն կապիկը հավանաբար մոռացել է արդեն իր աստղային տիրոջը` հարմարվելով նրբերշիկի եւ գարեջրի երկրում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ