03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Էպոսագետը ցուցմունք է տալիս. Հրապարակ

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին առաջադրված մեղադրանքի հիմքերը նախաքննական մարմնի կողմից արդեն տրամադրվել են կողմին, եւ Սեդրակյանն այս օրերին դրանք ճշգրտելու ուղղությամբ ցուցմունքներ է տալիս: Այդ մասին թերթի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Թե մասնավորապես ինչ հիմքերի մասին է խոսքը, Սիրունյանը չբացահայտեց: “Ստորագրություն ենք տվել դրանք չբացահայտելու մասին: Վարդան Սեդրակյանը հիմա ցուցմունքներ է […]

ՀԱԿ երիտասարդների ճակատագիրը անհայտ է. Հայկական ժամանակ

Եկող հինգշաբթի լրանում է մեկամսյա ժամկետը, որի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի երիտասարդ ընդդիմադիրներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով: 2-6 տարվա ազատազրկման դատապարտված երիտասարդների վճռաբեկ բողոքը, որի հիմքում նրանց արդարացնելու պահանջն է, դատարանը ստացել է փետրվարի 21-ին: Ամենաուշը մարտի 21-ին դատարանը պետք է որոշում կայացնի: Ինչ ծրագրեր […]

Հովիկ Աբրահամյանի որդո՞ւն. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթի տեղեկություններով,  Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։ Ի տարբերություն Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի, որի հրաժարականի դիմումը մերժվեց ՀՀԿ վերնախավի կողմից, Մուրադյանի հրաժարականի դիմումն ընդունվելու է։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վաղուց է ցանկանում իր որդուն՝ Արգամ Աբրահամյանին տեսնել Արտաշատի քաղաքապետի պաշտոնում եւ այդկերպ ավելի վերահսկելի դարձնել Արարատի մարզկենտրոնը:

ԲՀԿ-ում գիր կսիրեն. 168 ժամ

Թերթի տեղեկություններով,  Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել հանդիպում մետրոյի Երիտասարդական կայարանի հարակից տարածքից քշված գրավաճառների հետ: Առջեւում Երեւանի խորհրդի ընտրություններ են, եւ իշխանություններից դժգոհ յուրաքանչյուր ընտրողի ձայնը կարեւոր է: ԲՀԿ-ում կարող են նրանց խոսք տալ, որ եթե Երեւանում քաղաքապետի փոփոխություն տեղի ունենա, գրավաճառները կվերադառնան իրենց աշխատանքին:

Հովիկ Աբրահամյանն այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակում: Նախ նրան հանդիպեցին “Ժառանգություն” կուսակցության անդամներ Ռուբեն Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը, ապա վրանից դուրս եկավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: “Մենք վիպ սալոն պիտի մտնենք”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` ԱԺ նախագահի հետ մտնելով վրանը: Տեսանյութը` “Պանորամա”ամ-ի:

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն չի զիջելու /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պարզապես “մառազմ եւ ծիծաղելի անլուրջ բամբասանք” որակեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե իբր ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ կա պայմանավորվածություն,  եւ ավագանու ընտրություններում Երեւանը տրվելու է ԲՀԿ-ին: “Նման բան չի կարող լինել: Մենք այս ընտրություններին շատ լուրջ ենք պատրաստվում, քան նախորդ ընտրություններին: Մեր քաղաքական թիմը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ […]

Մարտենս, եթե սա է Եվրոպան… Րաֆֆին պատասխանում է /վիդեո/

”Մարտենս, եթե սա է Եվրոպան , մեզ բնավ պետք չէ՛՛,-այսօր ՛՛Ազատության՛՛ հարապարակում հայտրարեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին, որի ղեկավարած կառույցի անդամն է “Ժառանգությունը”: ՛՛Ես քննադատեցի Մարտենսին՝ ՀՀԿ-ի նախորդ համագումարում իր քիթը մեր ներքին գործերի մեջ խոթելու համար: Երբ եկավ Երևան, չուզենալով ինձ հանդիպել, ես պահանջեցի և իրեն ասացի հանկարծ […]

Ի՞նչ է սեքսը նրանց համար. ահա, թե որն է ուկրաինուհիների գաղտնիքը

Ուկրաինացիների շուրջ 44 տոկոսի կյանքում սեքսը կարեւագույն մաս է հանդիսանում: Այս մասին են վկայել կատարված սոցհարցումների արդյունքները, ըստ որոնց` հարցվածների 95.1 տոկոսն ինտիմ հարաբերություններ ունեցել է, երբեք չի ունեցել` ընդամենը 4.9 տոկոսը:  Ընդ որում պարզվել է, որ ուկրաինացի տղամարդկանց համար ինտիմ կյանքն ավելի կարեւոր է, քան կանանց: Ուժեղ սեռի 55 տոկոսի համար այն կյանքի կարեւորագույն […]

Հոլիվուդյան գեղեցկուհին մտադիր է ապահովագրել կրծքերը 5 մլն դոլարով /ֆոտո/

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լավ Հյուիթը հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ պատրաստ է իր կրծքերն ապահովագրել 5 մլն դոլարով: Միաժամանակ դերասանուհին ցանկանում է, որ ապահովագրական գործակալներն իրենք հանդես գան նման առաջարկով: Ջենիֆերը նշել է նաեւ, որ իր մարմնի ամենասիրելի մասը հենց կրծքերն են: “Շատ վատ է ասել դա, բայց ես սիրում եմ իմ կրծքերը: Նրանք […]

Տաքսիստի “հոգուն են հասցրել”` կգիշերի Ազատության հրապարկում

Տաքսիստ Սամսոն Սողոմոնյանը չի բացառում, որ առաջիկայում Ազատության հրապարակում գիշերի: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ մարտի 15-ին դեղին պետահամարնիշներով անհատ ձեռներեց տաքսիստները բողոքի ակցիա էին կազմակերպել: Կառավարությունը  նոր փոփոխություններ է առաջարկում տաքսու վարորդներին` հրաժարվել դեղին պետհամարանիշերից, փոխարենը մեքենայի դիմապակու վրա փակցնելով համապատասխան լիցենզիան: “Սենց անարդարություն որ տեսնում ենք, հասկանում ենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ