17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Լուկաշենկոն արտասվել է Չավեսին հրաժեշտ տալիս /վիդեո/

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտասվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հրաժեշտի արարողությանը: Վերջինիս “ընկերակցել” է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, գրում է “сегодня.ua”-ն: Լուկաշենկոն` որդու` Նիկոլայի, եւ Ահմադինեժադի հետ պատվավոր կանգնել է Չավեսի դագաղի 2 կողմում: Այնուհետեւ Լուկաշենկոն ծնկի է իջել եւ որդու ձեռքը բռնելով` միացել է արարողության մյուս մասնակիցներին: Մինչ այդ Ահմադինեժադը համբուրել է Չավեսի փակ […]

“Facebook”-ը` նոր տեսքով

“Facebook” սոցիալական ցանցը ներկայացրել է ցանցի թարմացված դիզայնը:  Հիմնականում փոփոխված է նորությունների էջը: Գլխավոր էջի դիզայնի փոփոխությունների հետ մեկտեղ նորամուծություններ կան նաեւ նորություների դասակարգման մեջ: Այժմ օգտատերերը կարող են ընտրել` որ նորությունները կցանկանան տեսնել իր էջում` ընկերների բոլոր նորությունները, միայն լուսանկարները, թե միայն այն մարդկանց կամ էջերի գրառումները, որտեղ իրենք գրանցված են: Թարմացված դիզայնը թե […]

Օսկանյանը` ԲՀԿ-ի առաջինը /լրացված/

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս մասին որոշումը գրեթե հաստատված կարելի է համարել: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այս կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց, որ   ԲՀԿ-ն դեռ որեւէ  որոշում չունի: Մեր հարցին, թե ամեն դեպքում հավանակա՞ն է, որ ԲՀԿ […]

Այսօր դիջեյների միջազգային օրն է /վիդեո/

Այսօր դիջեյների միջազգային օրն է: Սա այնքան էլ պաշտոնական տոն չի համարվում, որքան որ բարեգործական ակցիա, որն անց է կացվում ամեն տարի` 2002-ից` Միջազգային Ակումբային ինդուստրիայի նախաձեռնությամբ: Ամեն տարի մեկ շաբաթ ողջ աշխարհում բարեգործական ակցիաներ են իրականացվում` որպես օգնություն մանկական կազմակերպություններին, որոնց կուլմինացիան էլ հենց մարտի 9-ն է` դիջեյների միջազգային օրը:

Էհ Րաֆֆի, Րաֆֆի …. ամոթ մըզի /ֆոտո,վիդեո/

Մինչ Ազատության հրապարակում կմեկնարկեր Րաֆֆի Հովհաննիսյանի տոն-հանրահավաքը, հրապարակում հավաքվածները երգում-պարում էին … Փոխվել է հրապարակի մթնոլորտը: Չկա “պայքար-պայքարը”, Տեր-Պետրոսյանի “ռեմիքսն” ու “Հիմա”-ն:  Հիմա ուրիշ է. Րաֆֆու հարթակիցները ազգային-ազատագրական երգերի տակ են պարում: Անհույս, անծրագիր, անկանխատեսելի պայքար: Չէ հաստատ սա էն պայքարը չի, ու հրապարակը դատարկվում է, հույսն էլ` խանձարուրում խեղդվում … Ու պիտի դեռ երգե՞ն՝ […]

Այսուհետ երեխայի սեռը կարելի է պարզել հղիության 5-րդ շաբաթում

Հետազոտողները հայտնաբերել են միջոց` իմանալու երեխայի սեռը` նրա զարգացման 5-րդ շաբաթվա ընթացքում, գրում է “New Scientist”-ը: Բժիշկներն ընդգծում են, որ հատկապես անհրաժեշտ է իմանալ երեխայի սեռը, եթե մայրն ունի X քրոմոսոմ, որը կարող է մկանային դիստրոֆիայի զարգացման պատճառ դառնալ: Տվյալ դեպքում իգական սեռի պտուղը չի ունենա այդ գենը կամ կլինի նրա կրողը: Իսկ տղաների մոտ […]

Հավկիթը` մահվան պատճառ

Թունիսի բնակիչներից մեկը մահացել է` 28 հում հավկիթ ուտելով, հաղորդում է”AFP”-ը: 20-ամյա Դաու Ֆատնասին գրազ է եկել 2 ընկերների հետ, որ միանգամից կարող է 28 հում հավկիթ ուտել: Ֆանտասին իր խոստման տերն է եղել եւ հաղթել է գրազը` ուտելով պահանջված քանակությամբ հավկիթները, որից հետո ստամոքսի սուր ցավ է զգացել:  Երիտասարդին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն […]

Parkur-ը սպորտաձև չէ, այլ` ապրելակերպ

Parkur-ը  սպորտաձև չէ,արվեստ չէ,այլ ապրելակերպ,զբաղմուն,երազանք:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի Parkur-ի և Հայաստանի կասկադիորների ազգային ասոցիացիաների նախագահ Արմեն Պետրոսյանը: Նա տեղեկացրեց,որ մի քանի տարի է, ինչ Berg sound ընկերությունը Հայաստանում նկարահանում է Ռուսաստանի համար ֆիլմեր և շուտով կավարտվի ‘’Ադամանդե կիրճ’’ ֆիլմը: Անդրադառնալով վարձատրությանը`Արմեն Պետրոսյանը հայտնեց,որ համեմատած այլ երկրների` այդքան էլ բարձր չէ վարձատրությունը: […]

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր,Հ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ – Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանը: Հակոբ  Հակոբյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է թաղման  կառավարական հանձնաժողով: Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին […]

Օբաման պարտվել է նահանգապետի ընտրություններում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրը` Աբոնգո Մալիկ Օբաման, պարտվել է նահանգապետի ընտրություններում Քենիայում: Նախնական տվյալներով` նրա օգտին Սիայա նահանգի բնակիչների ընդամենը մեկ տոկոսն է քվեարկել, որի շնորհիվ էլ նա հայտնվել է 3-րդ տեղում:  Ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին Օբաման հայտարարել էր հունվարին: “Եթե իմ եղբայրն ԱՄՆ-ում այդքան բան է անում իր ժողովրդի համար, ինչու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ