08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ տեսանք Րաֆֆու “Նոր Հայաստանում”

՛՛Նոր Հայաստանում եղանք երեկ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն էր հայտարարում, և տեսանք, որ հսկայական առաջընթաց էր: Ես տեսա, թե ոստիկանությունն ինչ պահվածք ունի, մարդն արժեք է դարձել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը: 

Նրան դուր չի եկել, որ ”Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բարձրաձայնել է իր նկատմամբ կատարված բռնությունը` ոստիկանների կողմից. ”Տղամարդու պահվածք չէր, որ գոռար, ասեր ինչ են արել”: Դիտարկմանը, որ Մարտիրոսյանը պետք է պաշտպանվեր և ապա ոստիկանների հարվածի ու ծեծի մասին բարձրաձայներ, Դևրիկյանն ասաց, որ ինքն այլ կերպ կվարվեր:

Վերջինս խորհուրդ է տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին և հրապարակում մշտապես գտնվողներին` ժողովրդին, ոստիկանությանը չներքաշել քաղաքականության մեջ: ”Ոստիկանությունը երկրում կարգ պահպանելու համար է, նա չի նստելու հաշվի, թե ինչքան ձայն է հավաքել նախագահը կամ ինչ-որ մեկը”:

Դևրիկյանի համար տարօրինակ է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի երդման տեքստը: ”Րաֆֆին երդվում է, որ ես այսօր լուծարում եմ իմ կապերն անօրիանական իշխանության հետ, չեմ հնազանդվելու սուտ օրենքներին: Սա ի՞նչ է նշանակում, քաղաքական անհնազանդությո՞ւն:

Մարդիկ աֆֆեկտիվ վիճակի մէջ կրկնում էին այդ խոսքերը, բայց չէ որ մի երկու ամիս անց այս իշխանություններին են ճանաչելու, եթե ճանաչեն, երդմնազանց են դուրս գալիս: Իհարկե, Րաֆֆին հոգևորական չէ, որ մեղքերի թողություն տա, բայց պիտի այդ երդման մի մասը գոնե սխալ ճանաչի”,-բացատրեց բանախոսը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ