18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Հավատացյալ մինիստր ա Վովան”

“Ես միշտ եմ տեսել, Վովա Գասպարյանը միշտ էլ հավատով ա եղել, ինքը միշտ էլ հավատացյալ տղա ա, միշտ էլ Աստծուն աղոթել ա: Ճանաչում եմ արդեն 30 տարի Վովա Գասպարյանին, ինքը միշտ էլ էդ ձեւի հավատով ապրող մարդ ա”,-լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը /Շմայս/։ 

Վերջինս տարօրինակ ու արտառոց չի կարող համարել ոստիկանապետի այն քայլը, որ երեկ նա Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եղել է Ծիծեռնակաբերդում: “ Եթե դուք կյանքում МВД-ում տեսել եք էդ ձեւի կարգ ու կանոնով մինիստր, մտածված, խելացի քայլ աներ նման կարգավիճակի հետ, երբեք էլ տենց բան չեք տեսել, որ Վովա Գասպարյանն արեց երեկ: Շատ խելացի եւ շատ ժողովրդավար ձեւով մոտիկացավ “,-ասաց պատգամավորը` ավելացնելով, որ այդ քայլով ոստիկանապետը ապացուցեց, որ “ժողովուրդը բոլորինն է, ոչ  մեկի անձնականը չի”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ