ԱԳՆ-ում տեղի ունեցած ընդունելությամբ մեկնարկեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամիսը
Մարտի 19-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ընդունելությանը հանդես գալով ողջույնի խոսքով` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. “Մենք այսօր տոնում […]





































