Մաշտոցը` Կաննից Թբիլիսի
Հայ գրատպության 500 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպանությունը ապրիլի 10-ին Թբիլիսիի “Հայարտուն” կրթամշակութային կենտրոնում կազմակերպել էր “Պատմության 36 պահապանները” վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: “Պատմության 36 պահապանները” գիտահանրամատչելի, ճանաչողական, վավերագրական ֆիլմ է` համեմված գեղարվեստական լուծումներով: Ֆիլմը տալիս է բովանդակ և ամբողջական տեղեկություններ Մեսրոպ Մաշտոցի կյանքի, աշխատանքների և մեր պատմության ամենակարևոր էջերից մեկի` հայոց գրերի ստեղծման […]





































