27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Այսօր համացանցի միջազգային օրն է

Ապրիլի 4-ին նշվում է համացանցի օրը:  Օրը պատահական չէ ընտրված: Ապրիլի 4-ին նշվում է նաեւ սուրբ Իսիդորի կաթոլիկական տոնը: Հենց նրան էլ համարում են համացանցի հովանավորը: Սուրբ Իսիդոր Սեւիլացին եպիսկոպոս է եղել, սակայն դա նրան չի խանգարել լայն հայացքների տեր մարդ լինել, սիրել եւ զարգացնել գիտությունը: Նա ծագումնաբանության ոլորտում մի քանի մեծածավալ աշխատանքներ է գրել: […]

Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետի սպանության գործից

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի […]

Հայ աստղերի սանրվածքները. շենքին կից վարսավիրանոցո՞ւմ են մազերը հարդարում /ֆոտո/

Հայ աստղերի “գլխի տեր” ոճաբան-վարսահարդար Անի Ավդալյանն այս անգամ խոսեց մեր հայկական շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների “վերնահարկից” սանրվածքներից: Ոճային քննություն անցկացնող Անին նրանց լուսանկարները նայելիս նախ մի փոքր մտածում էր, հետո գնահատում, հիմնավորում իր կարծիքը: Ոճաբանը նաև ցավով նշեց, որ Հայաստանում երգչուհին կարող է մազերը հարդարել իրենց շենքին կից վարսավիրանոցում ու գնալ տեսահոլովակի նկարահանումների: Ըստ Անիի` […]

Բուլդոգը խաղում է վագրի եւ առյուծի հետ /վիդեո/

26-ամյա անասնաբույժ Օր Լազմին ՀԱՀ-ի Պորտ-Էլիզաբեթ քաղաքում գտնվող “Seaview Lion” այգու ղեկավարն է, որտեղ ապրում են 30 առյուծ, 10 վագր եւ 3 ընձառյուծ:  Բացի իր սիրելի գիշատիչներից Օրը նաեւ բուլդոգ ունի` Հյուգո անունով, որին հաճախակի ստիպված է եղել թողնել տանը աշխատանքի պատճառով, գրում է “LifeNews”-ը: Սակայն անասնաբույժը գտել է ելքը. նա իր սիրելի կենդանուն մի […]

Քոչարյանի գործը` Պուտինի օրակարգում. Առավոտ

“Մեր տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք խոսում են Ձեր երկրի նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների յուրացումների ու չարաշահումների մասին: Ի դեպ, մենք համաձայնություն ունենք, որ այդ փաստերը մոտ օրերս ներկայացվելու են ՌԴ բարձրաստիճան այրերին: Դա արվելու է բացառապես պաշտոնական եղանակով: Մենք դա չենք թաքցնելու, մանավանդ, որ խոսվում է նաեւ ՌԴ բարձրաստիճան չինովնիկների մասին, ովքեր “հովանավորել” […]

Հարկայի՞նն է ստիպում ՍԱՍ-ի Արտակին Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ պետեկամուտների կոմիտեն ծավալուն ստուգումներ է իրականացնում հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այնտեղ խստորեն վերահսկում են յուրաքանչյուր միավոր ապրանքի վաճառքը: Ըստ պտտվող լուրերի, Ա. Սարգսյանը որոշել է իր սուպերմարկետներում շրջանառությունը հարկային դաշտ բերելու եւ հարկերն ավելացնելու հաշվին գրանցած կորուստը լրացնել կրճատումների հաշվին: Բայց սա չի նշանակում, որ ցանցը […]

“Կյանքի խոսքը” պետական գերատեսչությո՞ւն է.Չորրորդ ինքնիշխանություն

Երեւանի Թբիլիսյան խճուղում վեր է խոյանում մի նոր էլիտար շինություն` բավականին մեծ չափերի: Թերթի տեղեկություններով` շենքը “Կյանքի խոսք” կրոնական կազմակերպության սեփականությունն է: Պարզելու համար, թե այն ի՞նչ առնչության ունի “Կյանքի խոսքի” հետ եւ ի՞նչ նպատակներով է օգտագործվելու շենքը, թերթի թղթակիցը զանգահարեց  այդ կազմակերպություն: Հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ, ով հայտնեց, թե թերթի հարցերին կարող է պատասխանել […]

“Երկու հատ ջահել կա, գլուխներն եկել ես ուտե՞ս”` Րաֆֆուն. Առավոտ

“Ինչի՞ ես եկել: Երկու հատ ջահել կա, գլուխներն եկել ես ուտես՝ պրծնե՞ս”,- Սեւան քաղաքում երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքից առաջ նրան փողոցում բարեւելուց տեսնելիս դիմացի մայթից այսպես սկսեց բղավել մի կին: Նա սկսեց անիծել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց վերջինս որեւէ կերպ չարձագանքեց, շարունակեց իր ճամփան: Ավելի ուշ մոտավորապես նույն կարգի խոսքեր Րաֆֆի Հովհաննիսյանի հետեւից սկսեց բղավել մի […]

ԲՀԿ-ն ընտրակաշառք է խոստանում. Հայկական ժամանակ

Վերջին օրերին  թերթի խմբագրություն մի քանի ահազանգ է ստացվել, որով Երեւանի բնակիչները հայտնում են, որ ԲՀԿ անունից հանդես եկող մարդիկ թակում են դուռը եւ մայիսի 5-ի ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին ընտրելու դեպքում խոստանում ընտրակաշառք։ Ահազանգերը ստացվում են ավելի շատ Դավիթաշեն վարչական շրջանից եւ Նոր Նորքի 6-րդ, 7-րդ եւ 9-րդ զանգվածներից։ Ահազանգողները պատմում են, որ “Բարգավաճ Հայաստանի” […]

Ով է վճարելու ՀԱԿ-ի 5 միլիոնը. Հրապարակ

Վերջին շրջանում “բարի ավանդույթ” է դարձել չաղ-ուրախ-բախտավոր համագումարներ անցկացնելը, ինչն էլ “մկանների ցուցադրության” հերթական ակցիայի է վերածվում կուսակցությունների համար: Ապրիլի 13-ին նորաստեղծ ՀԱԿ կուսակցության համագումարը եւս, ինչպես իշխող ՀՀԿ-ինը, ՕԵԿ-ինն ու այլընտրանքային ԲՀԿ-ինը, տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարգահամերգային համալիրում` նախկին Մելիք-Ադամյանի դահլիճի փոխարեն: Ի դեպ, ՄՀՀ փոքր դահլիճը բավականին թանկ հաճույք է` հինգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված