17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Օսկանյանն ու Արսենյանը ինչու՞ պետք է խոսեն քաղաքային տրանսպորտի բարելավումից, չէ որ…

ՀՀԿ խորհրդի անդամ Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

”Երեկ Նորք-Մարաշում Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսում էին ”վիրտուալ Հայաստանի” մասին: Բնականաբար, ոչ մեկ չի կարող պնդել, որ Հայաստանն ամենաբարեկեցիկ երկիրն է: Ո՛չ պարոնայք, ինչպես կասեր հայտնի կոմբիտանորը՝ “այնուամենայնիվ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ”… Սա երկիր է, որտեղ անելիքներ դեռ շատ կան, որպեսզի քաղաքացին ապրի լավ և բարեկեցիկ, սա երկիր է, որն ընտրել է կայուն զարգացման ուղին, ոչ թե ”կովկասյան վագրի թռիչքը…”:

Բայց մի բան չհասկացա. ի՞նչ կապ ուներ 7 տոկոս տնտեսական աճը Երևանի ավագանու ընտրությունների հետ: Ի՞նչ կապ ուներ մարդկանց սոցիալական վիճակը քաղաքային իշխանություն ձևավորելու խնդրի հետ: Ասելի՞ք չկա, քաղաքային նշանակության խնդիրներ չկա՞ն, թե՞ ամբոխավարությունն ավելի արդյունավետ ճանապարհ է:

Չնայած, հարուստն աղքատին երբեք չի հասկանա: Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը ինչու՞ պետք է խոսեն քաղաքային տրանսպորտի բարելավումից, չէ՞ որ իրենք վերջին 20 տարում չեն օգտվել հանրային տրանսպորտից, կամ ինչու՞ խոսել աղբահանության և վերելակային տնտեսության խնդիրներից, չէ՞ որ իրենց բնակավայրերում նման խնդիրներ գոյություն չունեն”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ