Ընդիմությունը նպաստում է Տարոնի միանշանակ հաղթանակին

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններում կուսակցություններին տրվող վարկանիշային գնահատականներին:
Հարցումների արդյունքում սոցիոլոգը եկել է այն եզրակացության ,որ հիմնականում ժողովրդին մարիոնետի կամ դատարկագլխի տեղ են փորձում դնել և խաբել քարոզներով: Սակայն դա այդպես չէ միանշանակ:
“Էս ինչ ծախսեր են անում, պաստառները, հանդիպումները, տեսահոլովակները, որոնք տեսնում են ակտիվ ընտրողների որոշ մասը միայն”,-ասաց նա:
Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ Երևանի ավագանու ընտրություններում կքվեարկեն 59 տոկոս երևանցի, որից 44 տոկոսը արդեն ունի որոշակի ձևավորված կարծիք, մնացած 15 տոկոսը դեռ կարծիք չունի:
Սոցիոլոգին հետաքրքրել է հատկապես, թե ինչ վերաբերմունք ունեն տատանվողները քարոզին: Տատանվողներին հարց է ներկայացվել, թե որ դեպքում նրանց մոտ որոշակիություն կլինի, այսինքն կորոշեն հստակ, թե ում տան իրենց ձայնը:Որոշ տոկոսը պատասխանել է խոստումների կատարման դեպքում, մի մասը հարցի լուծման, եղել են նաև ընտրողներ. որոնք պատրաստ են քվեարկել նյութական խրախուսման դեպքում:
Համոզիչ քարոզը ազդում է 2,7 տոկոս ընտրողների վրա: Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձայները միանշանակ տարբերվում են ընդիմադիրների ձայներից՝ առավելությամբ իհարկե:
“Ընդիմության բաժանված ձայները նպաստում են Տարոնի միանշանակ հաղթանակին: Եթե Տարոնը ռեակցիա չտա իր նկատմամբ դրսևորվող սև պիառին միանշանակ դատապարտված է հաղթանակի”-համոզված է սոցիոլոգը:
Նրա տվյալներով Օսկանյանը Տարոնից հետ է մնում կես քանակությամբ ձայներով և դա այս պահին ուղղելն այլևս անհնար է:Ամենահաջող քարոզարշավը տանում է “Բարև Երևանը” և Արմեն Երիցյանը:
Բավականին անհաջող քարոզարշավ են անում ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն:
ՀԱԿ-ը կորցրել է այն ռեսուրսը ,որն ուներ Լևոն Տեր Պետրոսյանի ժամանակ եւ ավագանու ընտրություններում հազիվ ձգի մինչև 3 տոկոսը:
Սոցիոլոգի հետազոտություններով, Երեւանի ավագանու կազմում կլինեն Հանրապետականը և “Բարգավաճ Հայաստանը”: Փոքր քվեով նաև ՕԵԿ-ն ու “Ժառանգությունը”:
Ահարոն Ադիբեկյանի հարցումների արդյունքում, միանշանակ քաղաքապետ կդառնա Տարոն Մարգարյանը և ձայների մեծամասնությունը կստանա Հանրապետական կուսակցությունը: