18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԱԳ նախարարը հանդիպեց Հայաստանում հավատարմագրված ոչ ռեզիդենտ դեսպաններին

Ապրիլի 26-ին պաշտոնական այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա, որտեղ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթ ունեցավ Մոսկվայում հավատարմագրված դեսպանների, ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների, Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ունկնդիրների առջեւ։

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց հայ-ռուսական համագործակցության, հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունների,  եվրոպական, ամերիկյան, ասիական, արաբական եւ այլ ուղղություններով ՀՀ արտաքին քաղաքականության մասին բազմաթիվ հարցերի։

Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Եվգենի Բաժանովի հետ։

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց արդեն քսան տարի հայ դիվանագետներին Ակադեմիայում պատրաստելու համար՝ նշելով, որ Դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտներից շատերը դարձել են դեսպաններ եւ տարբեր երկրներում ներկայացնում են Հայաստանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Եվգենի Բաժանովը  պայմանավորվածություն ձեռք բերեցին առավել սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ  ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջեւ։

Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում ՀՀ դեսպանատանը հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երեք տասնյակ երկրների դեսպանների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, պատասխանեց դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների բազմաթիվ հարցերի։

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՈ), ուր բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ քննարկեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ ՄԳԻՄՈ-ի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

ԱԳ նախարարը եւ ՄԳԻՄՈ-ի ռեկտորը ներկա գտնվեցին բուհի հայ շրջանավարտների ակումբի շնորհանդեսին: Ողջունելով ակումբի հիմնադրման նախաձեռնությունը՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնող խմբին եւ կարեւորեց նման կառույցի ստեղծումը, որը միավորելու է տարբեր տարիներին ՄԳԻՄՈ-ն ավարտած հայազգի շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ այդ կառույցը կնպաստի հայ-ռուսական կապերի առավել ամրապնդմանը:

Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, ուր հանդիպում ունեցավ ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ։

Նույն օրը երեկոյան ավարտելով այցելությունը` նախարար Նալբանդյանը վերադարձավ Երեւան։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ