Ժամանակն է խոսքից գործի անցնելու. Սերժ Սարգսյանի երդմնակալությունը

Վեհափա՛ռ Տեր, Մեծարգո Նախագա՛հ Քոչարյան, Արցախի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ, Մեծարգո Նախագա՛հ Ղուկասյան, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ հյուրեր, բարեկամներ, Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցելու համար: Շնորհակալ եմ նրանց, ովքեր վստահել են ինձ շարունակել աշխատանքը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում: Նաև շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների: […]