Եւ՛ բռնապետ են, եւ՛ հավատքով, եւ՛ օրենքով. Առավոտ
Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրան հաճախ “Եվրոպայի վերջին դիկտատոր” են կոչում: Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցում էին Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը:
Թերթի հետ զրույցում “Ֆորում իրավունքի կենտրոնի” նախագահ Տիգրան Տեր-Եսայանը հորդորեց Լուկաշենկոյից հետաքրքրվել` ե՞րբ է կամենում Բելառուսի ազատ խոսքի համար կալանավորված մարդկանց ազատել, բայց նաեւ հեգնանքով նշեց, թե եկեղեցուց դուրս գալուց հետո կհարցնեք:
Հետո էլ ասաց. “Նախկինում բռնապետներն ու միապետները ավելի թափանցիկ էին: Իրենք ասում էին իրենց քաղաքականության մասին, բայց եկեղեցի չէին գնում: Հիմա եւ՛ բռնապետ են, եւ՛ հավատքով, եւ՛ օրենքով, եւ՛ մարդու իրավունքների պաշտպան: Ամեն ինչ դրանից է գալիս”: