04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Փաստորեն, Պարույր Սեւակն է հիմնադրել

“Բարև Երևան” դաշինքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել: “Բարեւի” չիրականացած հեղափոխության մարտիկը հիշել է բանաստեղծ Պարույր Սևակին, թե բանաստեղծը “Բարև”-ի հեղափոխության հիմնադիրներից է: Փաստորեն Սեւակն էլ է մասնակցել Բա՛րեւի հեղափոխությանը – Բա՛րեւ, – Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝ Կնքված անձնագիր ցույց տալու նման, Կենսագրություն պատմելու նման, Կամ հարցաթերթիկ լրացնելու պես։ Եվ կուզենայի՜, Շա՜տ […]

Ստեփանակերտում տեղի է ունեցել “Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց” ֆիլմի պրեմիերան /վիդեո/

Նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել “Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց” ֆիլմի պրեմիերան՝ Ադրբեջանի կողմից մի շարք բնիկ ժողովուրդների պատմական հողերի բռնազավթման եւ դրանից բխող հետեւանքների վերաբերյալ: Ճակատագրերի նմանությունը հնարավորություն է տալիս հայերին լավագույնս գիտակցել պատմական իրադարձությունների ընթացքը եւ այդ ժողովուրդների՝ սեփական պետականություն ունենալու ձգտումը: Ֆիլմում ներկայացված են բացառիկ արխիվային կադրեր:              

Արուսյակը կգնա ոստիկանապետի դուռը եւ ինքնասպան կլինի /վիդեո/

Արուսյակ Սահակյանը պարբերաբար կառավարության շենքի դիմաց  է գալիս բողոքելու` “արդարությունը վերականգնելու” : Տիկին Արուսյակն այրի է` յոթ երեխաների մայր : Տան միակ աշխատող ձեռքը տղան էր, որն էլ իր հերթին երկու անչափահաս  երեխաների հայր է: Մայրը պնդում է, որ յոթ ամիս առաջ իր որդին անարդարության զոհ է դարձել` անհիմն կալանավորվել է. ” Տեր չունենք, թիկունք չունենք: […]

“Եվրատեսիլ”-ի հաղթողը խոստովանել է, որ խաբել է հանդիսատեսին /վիդեո/

Բուքմեյքերների կանխատեսումները չխաբեցին` շվեդական Մալմո քաղաքում տեղի ունեցած “Եվրատեսիլ-2013″ երգի մրցույթում հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեստը: Երիտասարդ երգչուհին յոթերորդ երկնքում է երջանկությունից, սակայն, պարզվում է, որ նա ինքնակոչ է. երգչուհին ստել է հանդիսատեսին` հորինելով թագուհի նախատատերրի մասին գեղեցիկ հեքիաթը:  Բազմաթիվ ԶԼՄ-ներ նախքան մրցույթը հայտնել էին, որ դանիացի Էմիլի դե Ֆորեստը անգլիական թագուհու հետ հեռավոր […]

Հուսահատ են

Մայիսի 16-ին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին էլիտար շենքերի սեփականտիրոջից “գցված” քաղաքացիները: Պարզվել է, նրանք բնակարանների մոտ 80 տոկոս արժեքը վճարել են, սակայն մինչ այժմ սեփականության վկայական չեն ստացել: Քաղաքացիները նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: “ՀՀ Նախագահ՝ պարոն Ս. Սարգսյանին Մեծարգո պարոն Նախագահ, Նամակը Ձեզ է հասցեագրված Երևան քաղաքի Դավիթաշեն համայնքի 2-րդ […]

ՕԵԿ-ը հավանության է արժանացրել կառավարության ծրագիրը

Այսօր “Օրինաց երկիր” կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության ընդլայնված քաղաքական խորհուրդը ՀՀ վարչապետի և Կառավարության մի շարք անդամների հետ քննարկել է Կառավարության ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Ծրագրի գերակայությունները, նշել, որ Ծրագրի հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետական և “Օրինաց երկիր” կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնադրույթները: Քննարկման ընթացքում լայն անդրադարձ է կատարվել սոցիալական, տնտեսական, առողջապահական, կրթության և […]

Պաշտպանության նախարարությունից խոր վշտով տեղեկացնում են

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը: Ստեփան Միրզոյանը ծնվել է 1945թ. նոյեմբերի 8-ին Երևան քաղաքում: 1964թ. զորակոչվել է խորհրդային բանակ: 1968թ. ավարտել է Բաքվի համազորային բարձրագույն ուսումնարանը: 1974թ.  Ստեփան Միրզոյանն արդեն Մոսկվայի Ֆրունզեի անվան […]

Էպոսագետի եւ “բանդայի” դատական նիստերը նույն օրը, նույն ժամին

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` այսօր մայիսի 20-ին, ժամը  12-ին դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, կշարունակվի  էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի եւ եւս 2 ամբաստանյալների՝ Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դատավարությունը Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի  Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին […]

Վիճակախաղում 590.5 մլն դոլար է շահել

Ամերիկյան “Powerball” վիճակախաղի մասնակիցներից մեկը 590.5 մլն դոլար է շահել: Անհավանական բախտավոր անձնավորության անունը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ տոմսը գնվել է Ֆլորիդայից: Գումարը գերազանցում է վիճակախաղի նախորդ տարվա ռեկորդը` 587.5 մլն դոլարը, որն իր երջանիկ տիրոջը գտավ 2012-ի նոյեմբերին: Սակայն այս անգամ այն քիչ էր խոստացված 600 մլն դոլարից, քանի որ դա կախված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ