18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Surprise”. Սուրեն Խաչատրյանն ազատվեց աշխատանքից

Քիչ առաջ կառավարության նիստում որոշվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը մասնավորապես նշեց. 

՛՛Սուրեն Խաչատրյանին պաշտոնից ազատել իր դիմումի համաձայն՛՛: Այսինքն՝ արդեն նախկին մարզպետն ինքն է դիմում ներկայացրել կառավարությանը: Առանց լրացուցիչ խոսքերի որոշումն ընդունվեց:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել:Մարզպետի տան բակում սպանվել է  “Վարարակն” ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը հարզենային վնասվածք է ստացել: Վերջինիս վիճակը գնահատվում է կայուն ծանր: 

Այս դեպքերից հետո Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում իր լիազորությունները, մինչև նախաքննությունը կավարտվի:

Հ.Գ. Կառավարությունը, փաստորեն, խնամքով թաքցնելով մարզպետի պաշտոնանկության մասին տեղեկությունը` “սյուրպրիզ” մատուցեց: Հիշեցնենք, Սուրիկ Խաչատրյանի հարցը անգամ ներառված չէր նախապես հրապարակված կառավարության նիստի օրակարգում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ