22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Փնտրվում է սեր՝ արդեն 20 տարի /վիդեո/

“Ասել սիրո պակաս կա, և այդ խնդիրները էդտեղից են գալիս, այստեղ ինձ թվում ա գլոբալ հասկացողությունների ընկալման խնդիրն է,  որի հիմքը` իհարկե, սիրո հանգամանքի բացակայությունն է”-Henaran.am-ի հետ զրույցում անհանդուրժող, մի տեսակ օդում կախված ՛՛մութ՛՛ մթնոլորտի մասին դատողություններ արեց երգիչ-երգահան Վահան Արծրունին: Վահան Արծրունու դիտարկմամբ, այս գաղջ ու հեղձուկ մթնոլորտը մեր երկիրը բերել-հասցրել է սարսափելի  վիճակի. […]

Սուրիկ Խաչատրյանի կինն է առաջինը դիմավորել Բուդաղյանին. իրավապահները զարմացած են

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան տեսախցիկների ձայնագրությունը արդեն ամբողջությամբ վերծանված է: Ըստ մեր աղբյուրի, հունիսի 2-ին կերուխումից հետո /մասնակցում էին Սուրիկ Խաչատրյանն ու Բուդաղյան եղբայրները-խմբ./ մի քանի ժամ անց գնում է Սուրիկ Խաչատրյանի տուն:  Ըստ տեսաձայնագրման՝ Արտակ Բուդաղյանին դիմավորում է մարզպետի կինը` Լորետա Բարսեղյանը եւ իբրեւ քույր, ՛՛քավոր-սանիկական՛՛ հարաբերությունները վկայաբերելով` խնդրում է […]

Պարոն կառավարություն, չի կարելի ժողովրդին ոչխարացնել /վիդեո/

“Հետախույզ վետարններ” ՀԿ անդամ Արթուր Բունիաթյանը և “Արաբո” ջոկատի ազատամարտիկ Մխիթար Ասատրյանը այսօր ՊՆ զինծառայողների սոցիալական ապահովության վարչության պետին որոշ հարցադրումներ անելու նպատակով այցելեցին ՊՆ համապատասխան կառույց: Գնդապետ Հարությունյանի տեղում չլինելու պատճառով ազատամարտիկներին ընդունեց վարչության պետի տեղակալ Դավիթ Դավթյանը: Ազատամարտիկները բավականին լուրջ և հարցաշատ զրույց ունեցան Դավիթ Դավթյանի հետ: Զրույցին ներկա էր նաև  Henaran.am-ի թղթակիցը: Փոխգնդապետ` Դավիթ […]

Ոնց ֆռռում ենք` դուք ճիշտ եք դուրս գալիս. Այվազյանը` Բեգլարյանին

Այսօր նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հարց ուղղեց Տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանին, թե հայ գործարարները մեծ գին են վճարում արտաքին բեռնափոխադրումների համար:  Օրինակ` բեռնափոխադրումները Հարավկովկասյան երկաթուղիներով Հայաստան կրկնակի անգամ ավելի թանկ են, քան Վրաստան և Ադրբեջան: Ի պատասխան` փոխնախարարն ասաց, որ այդ […]

Քեյթ Ուինսլեթը երրորդ երեխային է սպասում

“Տիտանիկ”-ի աստղ, 37-ամյա դերասանուհի Քեյթ Ուինսլեթը կրկին հղի է: Օսկարակիր դերասանուհու երեխայի հայրը նրա 34-ամյա ամուսին Նեդ Ռոքնռոլլն է: Հարկ է նշել, որ սա զույգի առաջին համատեղ երեխան է: Դերասանուհու ներկայացուցիչը հայտնել է, որ ամուսնական զույգն անչափ երջանիկ է այս կապակցությամբ: Քեյթն արդեն ունի 12 ամյա դուստր և 9-ամյա որդի: 

Այց բազմազավակ մորը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական տարաբնույթ ծրագրերի շարքում առանձնակի տեղ է հատկացվում ընտանիքի, մայրության եւ մանկության խնդիրներին: Նմանատիպ ծրագրերից է երեք եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության ծրագիրը:  “Արծիվ” մահապարտների ջոկատի անդամ, ազատամարտիկ Վարուժան Զաքարյանի ընտանիքում վեցերորդ երեխայի՝  փոքրիկ Մանեի ծննդյան կապակցությամբ սոցիալական ծառայության տարածքային աշխատակցի ուղեկցությամբ նրանց տուն է այցելել […]

Գորիսյան ողբերգությունը վենդետայի սկի՞զբ, թե ՞…

“Սյունյաց երկիր” թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսյանը անդրադարձել է գորիսյան դեպքերին: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:  2013թ. հունիսի 1-ի երեկոյան Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական պատահարը շարունակում է մնալ հանրապետության ամբողջ հասարակության ուշադրության կենտրոնում: Շարունակում են տարաբնույթ վարկածներ շրջանառվել կատարվածի իրական պատճառների, կատարվածին նախորդած խորհրդավոր խնջույքի, բուն իրադարձության մանրամասների, ողբերգությունից հետո իրավապահների կողմից իրականացրած […]

Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր պատասխանելով  ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի՝ Հայաստան-Չեխիա հանդիպման ավարտին խաղընկերներիդ ուղղված  արտահայտություններիցդ հետո առաջին անգամ եք հանդիպում: Ինչ որ լարվածություն կա՞ հավաքականում, հարցին, ասել է.  -”Ոչ, իհարկե, ոչ մի լարվածություն չկա: Ես տաքարյուն, զգացմունքային մարդ եմ: Իմ խաղընկերները գիտեն: Ես, օգտվելով առիթից, ուզում եմ ներողություն խնդրել թե իմ բոլոր […]

Ում դեմ է պայքարում Շաբոյանը՝ ոչ մենաշնորհների

”Օրենսդրությունն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թույլ է տալիս խոշոր տնտեսվարողների առկայություն: Մենք մենաշնորհների, խոշոր ընկերությունների կամ գերիշխող դիրք ունեցողների դեմ չենք պայքարում օրենսդրությամբ, օրենսդրությունը մրցակցության մասով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ, թույլ է տալիս նրանց առկայությունը”,-այսօր Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, երբ ԲՀԿ […]

Կարեւորվեց ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը:

Հունիսի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Սերգեյ Օվերչենկոյի հետ: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը  կարեւոր նշանակություն ունի երկկողմ փոխգործակցության ամրապնդման ու խորացման գործում: Այս համատեքստում երկուստեք կարեւորվեց ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Դրական գնահատվեցին վերջերս ՌԴ-ում անցկացված հայ-ռուսական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված