18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գեներալիտետի սենյակում կարծես Շուշին էլի էին գրավել. Հրապարակ

Երեկ, օրվա վերջում, ՀՀԿ գեներալիտետի սենյակում “մե քեֆ, մե ուրախություն էր”. ողջ ԲՀԿ-ն էր այստեղ` Յուվեցի Կարոն, ապարանցի Լյովան, Բելաջիոյի Գրիշը, նաեւ Սամվել Լիմինդրովիչը, Թոխմախի Մհերը, նույնիսկ ոչ պատգամավոր՝ ԵԿՄ փոխնախագահ Կետիկյան Արան: 

Նշում էին “Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին” օրենքի նախագծի ընդունումը 97 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քիչ պատահող արդյունքով:  Տպավորությունն այնպիսին էր, թե Շուշին էլի ենք գրավել:

Ավելի ուշ, մի քանի հոգու ուղեկցությամբ, ոտքերը քստքստացնելով՝ եկավ նաեւ Գալուստ Գրիգորիչը: “2001-ին, հիշո՞ւմ եք` ոտքի վրա, միջանցքում, որոշեցինք, որ պետք է ունենանք Երկրապահի օր, օրենքը նույն վայրկյանին մտցրինք օրակարգ, քվեարկեցինք, ունեցանք Երկրապահի օր, էսօր էլ շատ միահամուռ եղավ ամեն բան”,- բանաստեղծեց Գրիգորիչը:

“Շնորհակալ ենք, ապրեք”,- գինեձոնը եզրափակեց գեներալ Մանվելը, որի շուրջ ուրախ պտտվում էր գեներալ Սեյրանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ