22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

“Dolce&Gabbana”-ին ազատազրկման են ենթարկել

Աշխարհահռչակ դիզայներներ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան պատժվել են հարկերը չվճարելու պատճառով: Միլանի դատարանը նրանց մեկ տարի եւ 8 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել, տեղեկացնում է “BMF.ru”-ն:

Նրանց փաստաբանները հավանաբար կկարողանան բողոքարկել, եթե նրանք կարողանան մեղքը բարդել հարկային խորհրդականների վրա եւ ապացուցել, որ Դոլչեն եւ Գաբանան հանցավոր մտադրությամբ չեն գործել: Այդ պարագայում դիզայներները կարող են պայմանական ազատազրկման կամ պատժի մեղմացման հույս ունենալ:

Ավելի վաղ Միլանի դատախազությունը հայտնի դիզայներներից յուրաքանչյուրին 2.5 տարվա ազատազրկման դատապարտել: Հետաքննությունը պարզել է, որ “Dolce&Gabbana” նորաձեւության տան ղեկավարությունը վերջին 9 տարիների ընթացքում կեղծել է ֆինանսական հաշվետվությունները եւ չի վճարել հարկերը 1 մլրդ եվրոյի չափով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ