16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանը դարանակալել է. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները այնքան հարուստ էին, որ Գագիկ Ծառուկյանի՝ վերջերս խորհրդարան կատարած այցը ըստ էության դասվեց գրեթե շարքային իրադարձությունների ֆոնին:

Ծառուկյանը խորհրդարանում մի հետաքրքրական տեղեկություն հայտնեց՝ ասելով, որ ձեւավորվել է ներկուսակցական փոփոխությունների աշխատանքային խումբ:

Ընդհանրապես, որեւէ երկրի քաղաքական ուժ հայաստանյան ներկայիս իրավիճակում պետք է իրեն զգար ինչպես ձուկը ջրում կամ հայը՝ խոպանում: Հայաստանն իր սոցիալական հիմնախնդիրներով, կոռուպցիոն սկանդալներով եւ արտաքին քաղաքական գերհագեցած օրակարգով, ըստ էության, խոպան դաշտ է բոլոր այն մարդկանց համար, որոնք ցանկություն ունեն քաղաքականությամբ զբաղվելու, եւ առավել եւս այն ուժերի համար, որոնք քաղաքական ուժեր են համարվում եւ հանդես են գալիս հասարակության անունից: 

Եթե նման իրավիճակում լռեին գաճաճ քաղաքական ուժերը, սա միանգամայն հասկանալի եւ նույնիսկ ցանկալի կլիներ, որովհետեւ նման լուրջ իրավիճակներում գաճաճ ուժերը ընդամենը ոտքի տակ են ընկնում ու խանգարում: Սակայն տեղի է ունենում լրիվ հակառակը՝ երկրորդ ուժ համարվող ԲՀԿ-ն է լռում: Իսկ սա, համաձայնեք, տարօրինակ է: Ուժը իրեն հայտարարում է այլընտրանք, սակայն, չգիտես ինչու, չի շտապում հասարակությանը այլընտրանքային մոդելներ եւ մոտեցումներ ներկայացնել…

Այսինքն՝ ԲՀԿ-ն այլեւս ոչ միայն ընդդիմություն չէ, այլ նաեւ այլընտրանք էլ չէ։

Ավելի շուտ ԲՀԿ-ն, ըստ էության, դարանակալել է եւ սպասում է՝ չփորձելով ավելորդ աղմուկով “մատնել” իր տեղը, իսկ ներկուսակցական փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, վերաբերում են ընդամենը ֆորս-մաժորային սցենարների քննարկումներին եւ կուսակցության՝ դրանց պատրաստ լինելուն, որպեսզի երբ լինեն նման զարգացումներ, ԲՀԿ-ն այլընտրանք չունենա: Ընդ որում, խնդիրը ոչ այնքան ԲՀԿ-ի արտաքին այլընտրանքն է, այլ ներքին: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ