՛՛Ովքեր են թալանչիները՛՛
Այսօր արտահերթ նիստում Ազգային ժողովը շարունակեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության վերաբերյալ քննարկումները: Պատգամավորները փորձում էին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից ճշտել, թե ինչու կառավարությունը չի դիմում դատախազություն՝ արձանագրված չարաշահումների հարցով, ինչպես կասեր Հովիկ Աբրահամյանը ՛՛ովքեր են թալանչիները՛՛: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը հարցեր չուղղեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին կամ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, բայց մտահոգ է: […]





































