ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպեց Արթուր Բաղդասարյանին
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հունիսի 18-19-ը աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Միջպետական զարգացման կորպորացիայի գլխավոր տնօրեն, Օմսկի “Ա. Ս. Պոպովի անվան ռադիոգործարան” արտադրական միավորման գլխավոր տնօրեն Իվան Պոլյակովը, նույն գործարանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Դաուտովը եւ գլխավոր տնօրենի տեղակալ […]





































