14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Վերջին զանգը սթրիփ-ակումբո՞ւմ. Իրավունք

Գիշերային ակումբներից մեկը մայիսի 24-ին հրավիրում է շրջանավարտներին յուրովի “Վերջին զանգ” անցկացնելու իրենց սթրիփթիզ ակումբում։ Թեմային անդրադառնում է “Իրավունք”-ը: “Եվ դա բավական չէ, մի բան էլ գայթակղիչ առաջարկներ է արվում հայտարարության մեջ, թե. “Մենք ձեզ սպասում ենք դիմակով կամ աշակերտական համազգեստով եւ ստացեք կոկտեյլն անվճար”։Համոզված ենք, որ այսօր ակումբն աշակերտաշատ է լինելու։ Ի՞նչ է նշանակում […]

ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը նշվեցին Եվրոպայի օրը

Մայիսի 23-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեծ հանդիսավորությամբ նշվեցին Եվրոպայի օրը։ Համերգին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան հյուրեր։ Ներկաներին ողջունեցին և Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեցին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ արտաքին գործերի […]

Նվիրված էր առավել եւս Սերժ Սարգսյանին. Իրավունք

“Ես իմ աշխատանքին նվիրված մարդ եմ եղել, ամբողջ կյանքում սիրել եմ իմ աշխատանքը, 35 տարվա քննչական աշխատանքային փորձը նվիրված է եղել մեր պետության կառուցմանը, ես նվիրված եմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, նվիրված եմ եղել Քոչարյանին, առավել եւս` նվիրված եմ եղել Սերժ Սարգսյանին, որովհետեւ այդ մարդիկ գնահատել են իմ աշխատանքը”,-ՀՔԾ նախկին պետի խոսքերն է մեջբերել “Իրավունքը”: Մանրամասները […]

Արցախում կասկածի տակ են դնում ընթացող բանակցությունները. Հայկական ժամանակ

 ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը “Հայկական ժամանակ”-ի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանի հարցազրույցում հայտարարել է, որ “ազատագրված տարածքների վերադարձ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց” տարբերակն ընդունելի չէ: Արայիկ Հարությունյանը նաեւ հայտնել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկման ենթակա փաստաթուղթ չկա: Նա ընդհանրապես կասկածի տակ է դրել ընթացող բանակցությունները եւ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության […]

Սա գազի թանկացումից հետո երկրորդ ծանր հարվածն է ՉԻ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն անընդունելի է, եւ այն ձեւակերպումը, որ “Ստատուս-քվո` նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլեւ Հայաստանի տնտեսական շրջափակումը”, մեծ իրարանցում է առաջացրել Հայաստանիք աղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում: Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, գրեթե բոլորը համակարծիք են, որ այդ քայլով Ռուսաստանը պատժում է Հայաստանին Եվրամիության […]

“Նաիրիտում” էլի փող չկա. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”  “Նաիրիտ”  գործարանում կրկին դեպրեսիոն տրամադրություն է: Անցյալ անգամ, երբ աշխատողները գործադուլ էին հայտարարել եւ իրենց աշխատավարձը պահանջելով գնացել էին կառավարություն, նրանց արագ վճարեցին 2012-ի մայիսի փողը, իսկ հունիսինը խոստացան տալ մայիսի 20-ին: Մայիսի 20-ն անցել է, բայց “Նաիրիտ” ՓԲԸ-ում կրկին փող չկա: Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է. ԱԳ նախարար

Մայիսի 23-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կազմակերպած Եվրոպայի օրվան նվիրված համերգ, որին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը,  նախարարներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ։ Համերգին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնավորապես ասաց. “Աշխարհում բացառիկ են այն տոները, որոնք միավորում են մի քանի […]

Չհասկացանք, արա, մենք խնամի՜ չենք ունեցել, բա՜ն չենք ունեցել. Իրատես de facto

“Իրատես de facto”-ի  “Ասում են” խորագրի ներքո կարդում ենք, թե ՀՀԿ ֆրակցիայի անդամ Մարգարիտ Եսայանի` կառավարության ծրագրին ուղղված այլ ուժերի խիստ քննադատական, կրակոտ ելույթի ժամանակ բավականին հետաքրքիր միջադեպ է գրանցվել դաշնակցական “շարքերում”. Վահան Հովհաննիսյանը չի դիմացել, անհանգիստ ու դժգոհ շրջվել է, կողքին հանգի՜ստ նստած Աղվան Վարդանյանին ասել. “Էս ինչե՞ր ա, ասում, ա՛յ ախպեր”:  “Ինչ անե՜մ, խնամիս […]

Ուր են գործարարները.Հայկական ժամանակ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` գործարար սեկտորին ուղղված հայտնի նամակից, որով նա խնդրել էր գումար փոխանցել կարկտահարությունից տուժած գյուղացիների համար, անցել է երեք օր, փոխանցվել է 1 մլն դրամ: Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է գյուղնախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Թե ով է այդ միակ գործարարը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում  

Ընդդիմությունը ազգի մասին չի մտածում. Առավոտ

Երեկ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը դուրս եկան նիստերի դահլիճից: Նրանց թվում էր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս): “Առավոտի” հարցին, թե ինչո՞ւ կողմ քվեարկեցիք կառավարության ծրագրին՝ նա պատասխանեց. “Հավանություն եմ տվել՝ կողմ եմ քվեարկել”: Թերթի հարցին, թե ո՞ր մասն է հատկապես հավանել՝ նա վստահեցրեց. “Բոլորը”: Այն հարցին՝ ընդդիմությունը բուռն քննադատեց այդ ծրագիրը, այդ քննադատություններին որեւէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ