16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Աշոտյանը ազատեց, մարզպետը նշանակեց. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի տեղեկոթյուններով Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը նշանակվել է Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն: Այս նշանակումը ուշագրավ է նրանով, որ սույն տիկնոջ լիազորությունները իբրեւ տնօրենի դադարեցվել էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 2011 թվականի ապրիլի 31-ի հրամանով: Մինչ այդ ԿԳ նախարարի փետրվարի 22-ի հրամանով Սուսաննա Նազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն:

Թերթը հիշեցնում է, որ  Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Թերթի տեղեկություններով սկանդալային այս տնօրենին, որը աշակերտների եւ ուսուցիչների հետ մշտապես խոսել է հայհոյախառն բառապաշարով, հովանավորում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրենին օրերս կարգադրել է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից եւ նրա փոխարեն նշանակել է Սուսաննա Նազարյանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ